Արտակ Դավթյանից գոհ չեն եղել․ մանրամասներ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել երեկ խորհրդարանում կայացած ԱԺ 2016 Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստից: Ինչպես հայտնի է, երեկ այդ նիստին հրավիրված էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստն այս անգամ ևս անցել է շատ բարի մթնոլորտում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Դավթյանին ներկայացրել է այն հարցաշարը, որին պատասխանում են բոլոր այն անձինք, ովքեր հանձնաժողով են հրավիրվում, և խնդրել է մանրամասներ ներկայացնել այդ օրերի պատերազմական իրավիճակից:
Ըստ մեր տեղեկությունների՝ Դավթյանը ներկայացրել է այն տեղեկությունները, որոնց տիրապետել է: Սակայն հետաքրքիր է, որ հանձնաժողովի անդամները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն մնացել Դավթյանի պատասխաններից և միմյանց միջև քննարկել ու ասել են, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Երևանում «կարմիր գծերի» վերացումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր»․ Հրայր Կամենդատյան
102:06
«Երկիր մոլորակի ձևը փոխվում է»․ Լևոն Ազիզյան
79Երեկ, 23:42
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում
88Երեկ, 22:24
Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան երեխային
125Երեկ, 19:12
«Պահանջում ենք իրավունքների վերականգնում»․ Արցախի Հանրային խորհուրդ
115Երեկ, 16:48
«Գանձասարի, Դադիվանքի փրկության մեր լացը զրո արժեք ունի աշխարհի համար»․ Թաթուլ Հակոբյան
114Երեկ, 15:30
«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան
113Երեկ, 15:06
«Սեպտեմբերի 19․ ոչ նիկոլական հայ մարդու համար ցավալի օր»․ Մարատ Եգանյան (տեսանյութ)
110Երեկ, 14:12