«Առհասարակ ո՞ր պաշտոնյայի գործողություններից է բխում կաշառք ստանալը». դատախազը՝ Ռ. Քոչարյանի պաշտպանին

Քոչարյանի և մյուսների գործով փետրվարի 11-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդություններին իր հակափաստարկները ներկայացրեց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Հակառակ Քոչարյանի պաշտպանների պնդմանը, թե 2008-ին սահմանադրական կարգի բռնի տապալման հանցակազմ Քրեական օրենսգրքում չի եղել, դատախազը պատասխանեց, որ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հանցակազմ եղել է թե՛ 2008-ի, թե՛ 2009-ի քրեական օրենսգրքերում: Այն չի ապաքրեականացվել, այլ մի հոդվածից մեկ այլ հոդված է տեղափոխվել: Այսինքն՝ ոչ թե հանցանքն է նոր, այլ՝ դրույթը:
«Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները 2008 թվականի մեղսագրվող արարքները կատարելու պահին նախատեսված են եղել որպես պատժելի արարք: Դրանք չթույլատրված չեն եղել Քրեական օրենսգրքով՝ դիտվելով որպես պետական իշխանությունը վերացնելու հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորումներից մեկը»,-նշեց նա:
Դատախազը որպես հիմնավորում թվարկեց նաև Վենետիկի հանձնաժողովի, Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումները և պնդեց, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն իրավաչափ է:
Գ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ Ռ. Քոչարյանին առաջադրվել է նաև կաշառք ստանալու մեղարդրանք, մինչդեռ պաշտպանական կողմը դա շրջանցել է:
«Առհասարակ, ո՞ր պաշտոնյայի գործողություններից է բխում կաշառք ստանալը»,- հարցադրեց նա:
Սա անպատասխան չթողեց պաշտպան Հայկ Ալումյանը: Նա նշեց, որ նախ՝ խնդրին իր գործընկեր Արամ Օրբելյանը անդրադարձել է: Երկրորդ՝ կաշառքի վերաբերյալ մեղադրանքը (Քրեական գործի 311 հոդված) այնքան թույլ է, որ բազմաթիվ դատարաներ դեռևս կալանավորման գործընթացում ֆիքսել էին, որ այդ հոդվածով անգամ հիմնավոր կասկածի մակարդակին չի հասնում ապացուցողական բազան:
Նիստը դեռ շարունակվում է:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
6600:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
74Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
82Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
256Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
134Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
334Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
125Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
163Երեկ, 00:30