«Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու». այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
![]() 705 Չորեքշաբթի, 12 փետրվարի, 2020 թ., 12:25 «Մարդ չպետք է այնքան քաղցր լինի, որ կուլ տան... ոչ էլ այնքան դառը, որ թքեն». Հրանտ Մաթևոսյան Հայ գրող, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանը ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին Լոռիում՝ Ալավերդու շրջանի Ահնիձոր գյուղում։ Սովորել է գյուղի դպրոցում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Ավելի ուշ Մոսկվայում ավարտել է բարձրագույն սցենարական դասընթացներ։ Սովորելուն զուգընթաց աշխատել է տպարաններում և խմբագրություններում։ Գրական գործունեությունն սկսել է 60-ական թվականներից։ «Հրանտ Մաթևոսյանի բուն ստեղծագործությունն արդեն ժողովրդի մեջ է, լիցքեր է տալու մտորումներին, ինչ-որ ձևով պաշտպանական մթնոլորտ ստեղծում հարվածներ ստացող աշխատանքի, գեղեցկության և երբեմն բետոնի տակ ծածկվող, երբեմն էլ եղծվող եզերքների ու ավանդների շուրջը։ Ես այնտեղ տեսնում եմ մեծ խորհուրդ, քանի որ աշխատանքի ստեղծման, բնության և մարդու գեղեցկության զգացողությունն ու պաշտպանությունն ինքնին սոցիալական, բարոյական ծանրակշիռ երևույթ է, իր էությամբ ունի ժողովրդական ամուր հիմքեր»,- այսպես է բնութագրել Մաթևոսյանի գրական ժառանգությունը գրականագետ Հրանտ Թամրազյանը: Մաթևոսյանը միակն է հայ արձակագիրներից, ով ստացել է նախկին ԽՍՀՄ-ի պետական մրցանակ։ Նրա գործերը թարգմանվել են նաև աշխարհի տարբեր լեզուներով։ Հրանտ Մաթևոսյանը մահացել է 2002-ին: «Հրանտ Մաթևոսյանի առաջին իսկ տողերից զգացվում է բնաշխարհը ճանաչող, բնաշխարհին կապված և նրա հյութերով հարուստ գրողի ներկայությունը։ Փողկապավոր գյուղերգակ չէ Մաթևոսյանը, Ալխոն և գյուղն իր բնանկարներով նրա մեջ են, ինքն էլ իր հոգեբանությամբ և աշխարհատեսությամբ մի գյուղ է ու բնանկար, մի... Ալխո։ Հրանտ Մաթևոսյանի մտքերից Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս… Ասում են խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ – երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է…
Ամեն մարդ էնքան է ապրում, ինչքան ինքն է ուզում…
Գիտե՞ս ինչ, կյանք է՝ և մի ակնկալիր անփոթորիկ ծով. և եթե խորտակվում ես՝ մեղքը քոնն է և ոչ թե փոթորկինը, քանի որ փոթորիկը ծովն է: Ո՞ւր է խարիսխդ: Խարի՛սխդ…
Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…
Մարդկային մեծագույն առաքինությունը սեփական չկամությունը կոտրելու կարողությունն է։ Կարելի է խենթանալ ու հերոսանալ, կարելի է հերոսանալ թշնամու արատի ստույգ հաշվարկով, կարելի է սեփական հասակը բարձրացնել թշնամական հասակի ուրացումով. և այդ է պահանջում հաղթական պայքարի օրենքը, բայց մեծագույն առաքինություն է մնում սեփական չկամությունը ջարդելու բարձր կարողությունը… |
«Առաջին անգամ կցուցադրվի Սյունյաց դշխուհու գանձը». Հայր Ասողիկ Կարապետյան
185Երեկ, 17:54«Պեպո» ֆիլմը 90 տարեկան է. հետաքրքիր փաստեր (տեսանյութ)
134Երեկ, 17:24Հուշ-երեկո՝ նվիրված Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակին
33205.07.2025, 01:00«Անգամ նրա անվան թատրոնն աղավաղեցին»․ Մարգարիտ Եսայան
37704.07.2025, 20:24«Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո կգործի որպես մզկիթ»․ #Anadolu
78004.07.2025, 17:10Ի՞նչ էր գրված Խրիմյան Հայրիկի ոտքերի տակ ընկած՝ ցարի ուղարկած նամակում
41503.07.2025, 00:00Մահացել է լրագրող, արվեստաբան Կարեն Միքայելյանը
43402.07.2025, 19:42«Նիկոլն էս հարցից անակնկալի եկավ և բան չպատասխանեց». Մարինե Պետրոսյան
59501.07.2025, 22:54