«Պեպո» ֆիլմը 90 տարեկան է. հետաքրքիր փաստեր

1935 թ․ այս օրերին է առաջին անգամ էկրան բարձրացել ռեժիսոր Համո Բեկնազարյանի նկարահանած հայակական հնչյունային առաջին ֆիլմը՝ «Պեպոն»:
Գաբրիել Սունդուկյանի պիեսը (1876) բազմիցս բեմադրվել էր Թիֆլիսի թատրոններում և վաղուց արդեն սիրված էր հանդիսատեսի կողմից: Նկարահանումները ընթացել են քաղաքի բնակչության մեծ հետաքրքրության մթնոլորտում:
«Պեպո»-ի պրեմիերան տեղի է ունեցել Երևանի «Ֆլորայի» այգու մոտակայքում գտնվող դահլիճում։
Ֆիլմի երաժշտությունը գրել է այն ժամանակ դեռ երիտասարդ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանը, խոսքերի հեղինակն է Եղիշե Չարենցը:
Ֆիլմը նկարահանվել է երկու տարբերակով՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
Ֆիլմի հաջողությունը պայմանավորված էր հանճարեղ դերասանական կազմով՝ Հրաչյա Ներսիսյան, Ավետ Ավետիսյան, Համբարձում Խաչանյան, Դավիթ Մալյան և այլք:
Քչերը գիտեն, որ ֆիլմի որոշ դրվագներ նկարահանավել են նաև Երևանում: Հրազդան գետի ափին կառուցում են մեծ դեկորացիաներ՝ Հին Թիֆլիսին բնորոշ, փողոցների վրա կախված պատշգամբներով, փոքրիկ խանութ-տաղավարներով:
Նկարահանումներ են իրականացվել նաև Մոսկվայում: Զիմզիմովի տան պարահանդեսը, Կեկելի նշանադրության տեսարանը նկարվել են մոսկովյան ստուդիայի հատուկ մեծ տաղավարում:
Որպես երկրորդ ռեժիսոր Բեկնազարյանը Երևանից հրավիրում է Արմեն Գուլակյանին, որը աշխատում էր Երևանի Սունդուկյանի անվան պետական թատրոնում և հիանալի գիտեր հին Թիֆլիսը, քանի որ ծնունդով այնտեղից էր: Վերջինս մի շարք վառ դետալներ է հուշել և ֆիլմում խաղացել է նաև կինտոներից մեկի դերը:
«Պեպո» կատակերգության հիմքում ձկնորս Պեպոյի և վաճառական Զիմզիմովի բախումն է։
Բախման պատճառը մի փոքր տարօրինակ է, քանի որ, ըստ սյուժեի, հարուստ վաճառականը պարտք է աղքատին:
Սրանով գրողը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես է հարուստների ունեցվածքն ավելանում՝ աղքատներին կողոպտելով։
Այս առումով ուշագրավ է հարուստ վաճառական Զիմզիմովի ազգանունը, որը կազմված է «իմ» դերանվան կրկնությունից։ Այս կատակերգական հնարանքով Սունդուկյանն ուզեցել է շեշտել այդ հերոսի շահամոլությունն ու եսակենտրոնությունը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12