Ի՞նչ էր գրված Խրիմյան Հայրիկի ոտքերի տակ ընկած` ցարի ուղարկած նամակում

Նշանավոր նկարիչ Վ. Սուրենյանցի վրձնին է պատկանում Հայ առաքելական եկեղեցու 125-րդ կաթողիկոսի՝ Խրիմյան Հայրիկի այս նշանավոր դիմանկարը, որն ստեղծվել է 1906 թվականին:
Կտավում պատկերված է հայ ժողովրդի համար բախտորոշ շրջաններից մեկը, երբ ռուսաց ցար Նիկոլայ II-ի հրովարտակով անհապաղ փակվում էին Ռուսական կայսրության տարածքում գտնվող հայկական բոլոր դպրոցները (1903 թվականի հունիսի 12):
Կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանը, քաջ ծանոթ լինելով ցարի նամակի բովանդակությանը, իր ոտքերի առջև է նետում չբացված նամակը, այդ կերպ իր բողոքն արտահայտելով նման անարդարության դեմ: Նամակի բովանդակության մասին հայոց կաթողիկոսին պատմել էր նամակաբերը՝ նույն այդ օրենքի նախաձեռնողներից մեկը, իր հայատյացությամբ հայտնի՝ Երևանի նահանգի նահանգապետ Միխայիլ Նակաշիձեն։ Կեղծ ցավակցությամբ դիմելով կաթողիկոսին, իշխանն ասել է.
- Վեհափա՛ռ, ստիպված եմ կատարելու օրենքը, այլապես ի՞նչ պատասխան պետք է տամ Աստծո և իմ երեք զավակների առջև:
Հարցին հարցով է պատասխանել Խրիմյանը.
- Իսկ ես ի՞նչ պատասխան պետք է տամ իմ երեք միլիոն զավակների առջև, պարոն նահանգապետ:
Այդ տեսարանի ականատեսները հետագայում գրել են իրենց հուշերում, որ երբ Նակաշիձեն դուրս է եկել վեհարանից՝ ցարի հրամանն անմիջապես ի կատար ածելու պատրաստակամությամբ, կաթողիկոսը ձեռքերը դեպի երկինք է բարձրացրել և արտասանել ժամանակին մեծ հնչեղություն ստացած իր հայտնի նզովքը ռուսական միապետությանը. «Թող կործանվի այս աստվածընդդեմ ու բանտածվար կայսրությունը»:
Ռուսաց ցարի խայտառակ հրովարտակն, այնուամենայնիվ, չեղարկվեց երկու տարի անց: 1905 թ. օգոստոսի 1-ին Նիկոլայ II-ն ստորագրել է հրամանագիր, որով Հայ առաքելական եկեղեցուն է վերադարձրել վերջինիս գույքը և կրկին թույլ է տվել վերաբացել հայկական դպրոցները Ռուսական կայսրության տարածքում։
Վ. Սուրենյանցի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը համարվող այս կտավը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
186Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
79115.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
49213.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
49613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
52112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
47112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
60010.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
78408.09.2026, 23:12