Ինչո՞ւ վարչապետը Ալիևի հետ հանդիպմանը չանդրադարձավ Թալիշի, Սաֆարովի դեպքերին. մեկնաբանում է Լ. Նազարյանը
![]() 450 Երկուշաբթի, 17 փետրվարի, 2020 թ., 22:25 «Իմ քայլը» խմբակցության փակ նիստում այսօր քննարկվել են Փաշինյան-Ալիև մյունխենյան բանավեճը, Փաշինյան-Ալիև հանդիպումը, ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեն և Զինված ուժերում մահվան դեպքերը: Այս մասին «Ազատություն» ռ/կ-ի եթերում հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Հարցին, թե ինչո՞ւ բանավեճի ընթացքում Փաշինյանն Ադրբեջանի նախագահին չհիշեցրեց 2016թ. Թալիշի դեպքերի մասին, Սաֆարովի կողմից հայ սպային սպանելու դեպքը, Լենա Նազարյանը պատասխանել է. «Բոլոր այդ հարցերի մասին վարչապետը նախկինում խոսել է, հնարավոր չէր այդ կարճ ժամանակում բոլոր հարցերին անդրադառնալ, վարչապետը խոսեց բոլոր կարևոր հարցերի մասին, մի քիչ տարօրինակ է ասել, որ ուրիշ կարևոր հարցերի մասին չի խոսել: Ինձ շատ դուր եկավ, և վարչապետն էլ ասաց, որ իրեն շատ գոհացրել է ձևաչափը, և ցանկություն է հայտնել շարունակելու նման ձևաչափով քննարկումները, դա կապահովի հարցի վերաբերյալ հրապարակայնություն: Այսօր կարող ենք արձանագրել, որ արցախյան խնդրի վերաբերյալ որևէ փակ տեղեկություն չկա, ամեն ինչ հրապարակային է: Անդրադառնալով քննադատությանը, որ կարևոր հարցերին չի անդրադարձել, ասեմ, որևէ կարևոր փաստարակով Ադրբեջանին նախ չես համոզի, միջազգային հանրությանը մենք անընդհատ ենք տեղեկացնում մեր գործողությունների մասին»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
