«Նման մոտեցումը հանված է օրակարգից». Անուշ Բեղլոյանը` «Լավրովի պլանի» մասին
![]() 426 Երեքշաբթի, 18 փետրվարի, 2020 թ., 23:35 Մյունխենում Նիկոլ Փաշինյան - Իլհամ Ալիև բանավեճից հետո քաղաքական դաշտում շատ էին վարչապետին ուղղված քննադատությունները: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն, արձագանքելով նման քննադատություններին, Factor TV-ի եթերում նշել է. «Ինձ համար մեծ ցավ է, որ վարչապետի ելույթը նսեմացնել փորձող մարդիկ, փորձելով ցուցաբերել անհամաձայնություն, հանդիսանում են ադրբեջանական քարոզչամիջոցների գլխավոր հերոսները։ Բոլոր այդ մարդկանց շնորհավորում եմ, որ ձեռք ձեռքի տված ադրբեջանական քարոզչության հետ նրանց լրատվամիջոցներում են, ու ստեղծում են հակահայկական մթնոլորտ Ադրբեջանում։ Մտահոգվածները, հայրենասիրությունից խոսողները ադրբեջանական լրատվամիջոցների հերսներն են»: Հարցին, թե «Լավրովի պլանը» հայկական կողմը սպառվա՞ծ է համարում, թե ինչ-որ մի փուլում կարող են քննարկվել, Անուշ Բեղլոյանը նշել է․ «Այն փաստը, որ երկրի ղեկավարը, որ ամբողջ հանդիպման ժամանակ խոսել է անցյալի մասին, ափսոսանքով և նաև հույսերով պատմել է, որ այսպիսի հնարավորություն է եղել, սա նշանակում է, որ նման մոտեցումը հանված է օրակարգից և դա անհնար է։ Միայն այդ պարագայում դիվանագիտության օրենքները թույլ են տալիս բացահայտ խոսել՝ նշելով հեղինակներին»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
