Ինչու են շատացել բանակում «բազառները». Փաշինյանի վարկածը
![]() 413 Հինգշաբթի, 20 փետրվարի, 2020 թ., 23:15 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանել է 2020-ին բանակում արդեն իսկ արձանագրված 13 մահերի վերաբերյալ հարցին. «Արձանագրենք, որ 2019-ին արձանագրվել է բանակում զոհերի պատմական մինիմում: 2020 թվականին ասում ենք՝ 13 զոհ, բայց 5-ը մահացել են հիվանդության պատճառով, 4-ը՝ դժբախտ պատահարի հետևանքով և՝ ինքնասպանության դեպքերը: Խնդի՞ր է սա արդյոք: Հիվանդությունների հետ կապված՝ խնդիր է: Ավելի բարձր մակարդակում պետք է լինի մեր առողջապահությունը, նույնը՝ դժբախտ պատահարների կանխարգելման պարագան: Ոչ կանոնադրական հարաբերությունների պարագան այլ է: Շուտով կստեղծվի աշխատանքային միջգերատեսչական խումբ, որը բանակի բարեփոխումների օրակարգը կդարձնի օրակարգային թեմա: Մենք առաջ պետք է շարժվենք՝ բանակում զոհերի թիվը մինիմումին հասցնելու ուղղությամբ: Ես այս թեմայի շուրջ շատ եմ մտածել, երկու կարծիք չկա, քրեական մշակույթը պետք է արմատախիլ արվի: Հարց կտաք՝ ինչու անցյալ տարի նույն պատկերը չէր: Ես ունեմ պատասխան՝ անցյալ տարի ժամկետային զինծառայողների դրամական հասանելիքն ավելացրինք: Եվ եթե ֆինանսական միջոցները շատանում են, շատանում են նաև կոպիտ ասած՝ «բազառները», ֆինանսական միջոցների վրա հսկողություն սահմանողները շատանում են: Սա իմ վարկածն է, որին ես եզրահանգել եմ իմ մտորումների արդյունքում: Բայց սա դեռ պետք է քննարկվի, ուսումնասիրվի»,- ասաց Փաշինյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը հերքել էր 2019-ին բանակի զոհերի պատմական մինիմում արձանագրելու պնդումը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
