«Կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը». Շարմազանով
![]() 313 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 00:20 «Այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168 TV-ի եթերում ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ իշխանություններն այսկերպ փորձում են շեղել հասարակության ուշադրությունը մի շարք կարևոր հարցերից՝ անվտանգություն, Արցախի հարց և այլն: Շարմազանովի խոսքով՝ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը չօգտվեց Ալիևի խոցելի վիճակից. «Այն փոխանցումը, որ Ալիևն արել էր, որ Նիկոլ Փաշինյանը գոլ խփի Ադրբեջանի դարպասին, նա ինքնագոլ արեց: Հայաստանում տեղի ունեցած իշխանազավթման առանցքում եղել է Արցախը, և բոլոր զարգացումները ուղղակի կապված են արցախյան հիմնախնդրի հետ: Այս 2 տարվա ընթացքում բանակցային գործընթացը աշխատում է ի վնաս մեզ»,- նշել է նա: Եթերի ընթացքում, դիմելով գործող իշխանությանը, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Քաղաքական կոռուպցիոներները դուք եք, որ պետական բյուջեն սարքել եք ձեր դուքյանը՝ 350 հազար տրամադրում եք Լոս Անջելես թռչելուն, մոտ 1 մլն դոլար՝ տները վերանորոգելուն, միլիոնավոր դոլարներ՝ պարգևավճարներ գրելուն, և այդպես շարունակ: Հեղափոխական տեմպերով զարգացել է միայն իրենց ու իրենց շրջապատի ապրելակերպը: Նիկոլ Փաշինյանն իր ո՞ր խոստումն է կատարել. թող բարի լինի՝ իր խոստումները կատարի»: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
