«Ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը»». Արման Սաղաթելյան
![]() 421 Չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ., 12:00 ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումն ադրբեջանական պատվեր է: Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմն ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում: Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք: Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը: Իսկ Ադրբեջանը պատմությունը խմբագրելու, դեպքերն իրեն ձեռնտու ձևով միջազգային հանրության ներկայացնելու փորձեր արել է միշտ, բայց ի տարբերություն այսօրվա, ստացել է համարժեք պատասխան: Ընդ որում, օտարալեզու մամուլում հրապարակվելիք նյութերն ու միջոցառումերի պլանը կազմված է եղել շատ ամիսներ առաջ: Իսկ հիմա անգամ պոստ ֆակտում համարժեք պատասխան տալու ռեսուրս չունի այս իշխանությունը, քանի որ ատելության ողջ պոտենցիալը կենտրոնացրել է երկրի ներսում՝ այդպես էլ չհասկանալով, որ թշնամին Հայաստանի սահմանից այն կողմ է, իսկ պատերազմն առնվազն տեղեկատվական դաշտում երբեք չի ավարտվել: Հ. Գ. Անկարող մեծամիտներին հուշում՝ «խուճապ» չեմ տարածում, մտահոգությունս եմ արտահայտում, որ ձեր ամբարտավանության ու մտավոր իմպոտնենտության արդյունքում շուրջ մեկ տասնամյակ արված աշխատանքը ջուրն եք գցում ու թույլ եք տալիս թշնամուն դիրքային առավելության հասնել միջազգային ասպարեզում»: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
