Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Իդլիբում Թուրքիան պատասխան գործողություններ է իրականացրել Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ

Իդլիբում Թուրքիան պատասխան գործողություններ է իրականացրել Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ
842
Ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ., 10:45

Թուրքիան որոշել է պատասխան գործողություններ իրականացնել Սիրիայի կառավարական ուժերի նկատմամբ և Իդլիբում ավիահարվածներ է հասցրել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը, հայտնում է Anadolu-ն: Ինչպես հայտնի է, 22 թուրք զինվորականներ են զոհվել Իդլիբում՝ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածից։ Ալթունը հայտնել է, որ թուրքական զինուժն օդային և ցամաքային գրոհներ է հասցրել սիրիական զորքերի դիրքերին: Այս որոշումը կայացվել է անվտանգության խորհդրի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Անկարայում տեղակայված նախագահական պալատում։ Հանդիպմանը մասնակցել է նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականների մահից հետո Թուրքիայի իշխանություններն արգելափակել են երկրի բնակիչների համար YouTube վիդեո հոսթինգի և որոշ սոցիալական ցանցերի հասանելիությունը, հայտնում է Haberturk-ը: Turk Telekom պրովայդերը սահմանափակել է օգտատերերի մուտքը Twitter, Instagram, Facebook, ինչպես նաև WhatsApp մեսենջեր: