Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մոսկվան շատ զուսպ և զգուշավոր կերպով է արձագանքել այս իրավիճակին». Տիգրան Խզմալյան

«Մոսկվան շատ զուսպ և զգուշավոր կերպով է արձագանքել այս իրավիճակին». Տիգրան Խզմալյան
382
Շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ., 21:45

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՐԿԱԹԵ ԱԿՆԱՐԿ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Այսօր Եվրոպայում սկսվում են այս դարի ընթացքում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժությունները «Պաշտպան 2020», որոնք ծավալվում են Բալտիկ ծովից մինչև Սև ծով և ներգրավվելու են 37 հազար զինծառայող, այդ թվում 20 հազար ԱՄՆ-ից։ Զորավարժությունների նպատակը բնորոշվում է շատ միանշանակ՝ փորձարկել ՆԱՏՕ-ի հնարավորությունները ամենակարճ ժամկետներում տեղափոխել ռազմաճակատ մեծ ուժեր ցանկացած անդամ-երկրի պաշտպանության համար։ Ակնարկն առավել քան թափանցիկ է, եթե նկատի առնել, որ զորավարժությունների աշխարհագրությունն ներառում է Ռուսաստանի սպառնալիքի տակ գտնվող պետությունները Բալտիկայի երկրներց մինչև Ուկրաինա և Վրաստան, որոնք կարևոր դերակատարություն են ստանձնել այս միջոցառմանը, թեեևառայժմ հանդիսանում են ՆԱՏՕ-ի լիարժեք անդամակցության թեկնածուներ։ ՀՀ զինուժը մասնակցելու է զորավարժությունների այն հատվածին, որը ծավալվելու է Վրաստանում։ Մոսկվան շատ զուսպ և զգուշավոր կերպով է արձագանքել այս իրավիճակին, ընդգծելով ԱԳՆ հայտարարությունում, որ զերձ կմնա որևե մեկնաբանություններից, որոնք կարող են սրել առկա լարվածությունը։ Կրեմլը միշտ սթափ և կշռադատված է դառնում, հանդիպելով ակնհայտ գերակայություն ունեցող հակառակորդի»։