«Այս առումով Արցախի ընտրություններն արդեն այլ երանգ են ստանում». Ստեփան Դանիելյան
![]() 420 Երկուշաբթի, 02 մարտի, 2020 թ., 22:50 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնվի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել։ Իրենցքայլականներն ապագայում չեն կարողանա ասել, որ իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եղել ու մեղավոր չեն։ Դա չի հաջողվելու, հատ առ հատ պատասխանատվություն են կրելու՝ լողալ չգիտեք, ջուրը չմտնեիք։ Մինսկի խմբի համանախագահների՝ Անկարա այցելելը, այս պահին, ու Չավուշօղլու հայտարարությունը, նման վտանգ է իր մեջ պարունակում։ Այս առումով Արցախի ընտրություններն արդեն այլ երանգ են ստանում, ինչպես նաև հանրաքվեի իմաստն է երևակվում։ Ինչ վերաբերվում է ժողովրդի սրտի վարչապետին, ապա նման զարգացման դեպքում պետք է հասկանալ, որ նա հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին, առաջ մղելով անվտանգության հարցն անկախության հարցի հաշվին։ Հույս ունենանք, որ սա ընդամենն առաջին տպավորությունն է և ես սխալվում եմ, իսկ ռուսները փորձում են ընդամենը ժամանակ շահել, իսկ Էրդողանն իր ժողովրդին բացատրել Սիրիայում համաձայնության գալու նպատակը՝ դեմքը փրկելու համար, հետո կյանքը ցույց կտա»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
