Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Թուրքիան Սիրիայում ինքնաթիռ է խոցել

Թուրքիան Սիրիայում ինքնաթիռ է խոցել
906
Երեքշաբթի, 03 մարտի, 2020 թ., 15:30

Թուրքական բանակն Իդլիբի օդային տարածքում խոցել է

Սիրիայի ռազմաօդային ուժերի L-39 մարտական ուսումնական ինքնաթիռը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

L-39 մարտական ուսումնական ինքնաթիռը Սիրիայում օգտագործվում էր կառավարական բանակի կողմից՝ հակառակորդի զորքերը ոչնչացնելու համար:
Մարտի 1-ին SANA գործակալությունը հաղորդել էր, որ թուրքական օդուժի կողմից խոցվել էր կառավարական երկու ինքնաթիռ:

Նույն օրը Սիրիան որոշում էր կայացրել փակել օդային տարածքն Իդլիբի և հյուսիսարևմտյան շրջանների համար: