Ի՞նչ կլինի, եթե Արցախի նախագահ ընտրվի Վիտալի Բալասանյանը. «Իրատես»
![]() 647 Ուրբաթ, 06 մարտի, 2020 թ., 09:20 «Չնայած Արցախում նախագահի թեկնածուները բավական շատ են, բայց նրանց մեջ հայաստանյան իշխանությունների հանդեպ ընդգծված քննադատական վերաբերմունքով առանձնանում է Վիտալի Բալասանյանը։ Նախօրեին քարոզարշավի ընթացքում Բալասանյանը հայտարարեց «Մարտի 31-ին որոշվելու է Արցախի լինել-չլինելու հարցը: Եթե ՀՀ քաղաքական իշխանությունը հեղափոխությունը տեղափոխի Արցախ, բոլորս պարտված ենք: Դա Բալասանյանի խնդիրը չէ, այլ Արցախի խնդիրն է»: Ընդհանրապես արցախյան ընտրությունները Փաշինյանի իշխանության համար փորձաքար են լինելու, քվեարկությունը ցույց կտա, թե ինչպես են արցախցիները գնահատում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն իրենց հանդեպ։ Այսինքն, այս ընտրությունները յուրահատուկ թեստ են՝ հակամարտության ուղղությամբ Փաշինյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ։ Սա կարծես կոնկրետ մի հարցով հերթական հանրաքվեն է, պարզապես ոչ ուղղակի։ Թեկնածուներին նախընտրություն տալով, արցախցին նաև իր դրական կամ բացասական վերաբերմունքն է հայտնում այդ քաղաքականության վերաբերյալ: Եթե Վիտալի Բալասանյանին ձայն տվողները մեծամասնություն կազմեն, նշանակում է Փաշինյանի քաղաքականությունը՝ հակամարտության եւ ընդհանրապես Արցախի հարցում, անընդունելի է նրանց համար։ Եթե անգամ չնչին տարբերությամբ այլ թեկնածու ընտրվի, էլի Նիկոլ Փաշինյանը մտածելու բան ունի։ Թեկնածուներից Վիտալի Բալասանյանին ենք ընդգծում, քանի որ հենց նա է հրապարակավ կոշտ արտահայտվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ»,-գրում է թերթը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում; |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
