«Չունեմ որևէ կասկած, որ վարակն ավելի է տարածված և ավելի է տարածվելու». Հայկ Մարտիրոսյան
![]() 247 Չորեքշաբթի, 11 մարտի, 2020 թ., 21:45 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ կասկած չունեմ, որ Հայաստանում միայն այս դեպքերը չէ, որ առկա են: Չունեմ որևէ կասկած, որ վարակն ավելի է տարածված և ավելի է տարածվելու: Բոլոր մյուս երկրների պարագայում այդպես է եղել և Հայաստանում չի կարող այլ իրականություն լինել: Բացասական դինամիկա է լինելու: Դեպքերը շատանալու են: Հայաստանը չի կարող համաճարակի ճիրաններից ազատ մնալ: Խնդիրը նրանում է, թե որքան կարող ենք մինիմալացնել վնասները: Մինչ այս պահը ոչինչ մեծ հաշվով չի արվել՝ կանխելու համար լայնամասշտաբ տարածման հնարավորությունը: Մինչև հիմա իշխանությունն աններելի թափթփվածություն և տգիտություն է ցուցաբերել: Անհրաժեշտ է անմիջապես անցնել արտակարգ կառավարման ռեժիմի: Բավակա՛ն է հանցավոր տգիտությամբ ջայլամի քաղաքականություն վարել: Արտակարգ կառավարման անհրաժեշտության մասին խոսել ենք մենք, խոսել է քաղաքական ուժերից միակ ազգայինը: Հանրաքվեի քարոզարշավն ուղղակի ահռելի վտանգ է, իսկ մոտեցող հանրաքվեն անցկացնելն՝ արդեն աններելիորեն հանցավոր սպառնալիք՝ համապետական զանգվածային հավաքի տեսքով: Առաջին հերթին անհրաժեշտ է փակել դպրոցներն ու համալսարանները: Ապա՝ մեծապես սահմանափակել չվերթները երկրից և երկիր: Անհրաժեշտ է բոլոր պետհիմնարկների աշխատողներին, որոնց աշխատանքը կարող է և տնից արվել՝ ուղարկել իրենց տներ: ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ Է: ԱՄԵՆԱԱՆՊԱՏՐԱՍՏ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ: Ու եթե այլևս անհետաձգելիորեն չգործեն իշխանությունները, ապա անխուսափելի մահերի պատասխանատվությունն իրենց վրա է լինելու»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
