Սահմանափակվում է Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը

ՀՀ ԱԳՆ-ն նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանի և Վրաստանի միջև ցամաքային և օդային հաղորդակցությունների սահմանափակումների վերաբերյալ հայտարարություն է տարածել:
«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը՝ ՀՀ կառավարությունը, Վրաստանի կառավարության հետ երկկողմ խորհրդակցությունների և պայմանավորվածությունների արդյունքում, որոշում է կայացրել մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:
Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց, միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց:
Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը»:

«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան
2513:30
«Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինան կորցրել է իր պողպատաձուլական արդյունաբերությունը». #FT
8312:54
«Վարչապետն ուզում է իր և նազիր-վեզիրների աշխատավարձերը ավելացնել՝ ի հաշիվ գալիք մեռնողների թաղման նպաստների». Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
4912:42
«Ինչո՞ւ Հայաստանի հետ գազի գնի հարցում պետք է համեմատությունը սկսել ԵՄ բորսայից». Արամ Սարգսյան
5412:18
«ԱԲ-ի չաթբոտերի օգտագործումը ֆինանսական հարցերում կարող է հանգեցնել խոշոր կորուստների». #FT
9512:00
«Միայն հանցագործը թույլտվություն կտար Աշտարակի պես կոկիկ, դիմագիծ ունեցող քաղաքում նման բարձրահարկեր». Զարուհի Մուրադյան
6411:36
Մոսկվայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
11011:18
«Դե ինձ համոզեք, որ սա հայ է, որ հային թշնամի չէ». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
8411:06