«Երեք դեպքը եղել է Շենգավիթ համայնքի արտադրամասում․ վարակվածներն այդ համայնքից են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 775 Երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ., 21:10 «Այս պահի դրությամբ մենք 60-ից բարձր տարիքային խմբի 3 պացիենտ ունեք, որոնցից միայն մեկն է թոքաբորբ տանում, մյուս 2-ը սովորական ռեժիմով են տանում վարակը, և այս պահի դրությամբ իրավիճակը կարելի է համարել կառավարելի»,- Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում այս պահի դրությամբ ամենամտահոգողը երեկ ախտորոշված երեք դեպքերն են, որոնք արձանագրվել են Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: «Երեք դեպքն էլ եղել է Շենգավիթ համայնքի արտադրամասում․ վարակվածները այդ համայնքից են։ Այնտեղ բավականին մեծ թվով մարդիկ են աշխատում»- ասաց նա։ Վարչապետը նշեց, որ քաղաքացիների շփման շրջանակը պարզման փուլում է, և նրանք կմեկուսացվեն: «Կարծես թե կարողացել ենք գծանշել շփման շրջանակը, բայց այս դեպքերում երբեք չես կարող 100 տոկոսով համոզված լինել, և նաև սա է պատճառը, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում կայացվեց»,- նշեց վարչապետը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
