«Արցախի վարչախումբը պարտավոր է տառացիորեն կրկնել Երևանի բոլոր քայլերը». Հայկ Մարտիրոսյան
![]() 702 Երեքշաբթի, 17 մարտի, 2020 թ., 06:05 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստեփանակերտի կառավարիչներն իրենց պահում են Բաքվի գործակալների պես: Հասունացել է պահը՝ իրենց համար կողմնորոշվելու. Արցախը Հայաստան է ու վերջ, թե՞ իրենք ոչ թե Երևանի օրինակին են հետևելու, այլ՝ սպասելու են տեսնեն թե ինչ է անում Բաքուն, որ նոր գործեն: Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրություն է: Համաճարակը Հայաստանի ներսում է, այդ թվում և այդ ամենը վերաբերում է Արցախին: Ի՞նչ են մտածում Ստեփանակերտում. որ Հայաստանի մյուս մարզերում մարդիկ զգույշ են լինելու, ապրելու են համաձայն արտակարգ իրավիճակի կանոնների և փորձելու են կանխել վարակի տարածումը, իսկ Արցախի հատվածում ազատ տեղաշարժվելու են, ինչ-որ քարոզարշավներ անցկացնեն և վարակն ավելի ու ավելի տարածեն՝ այդ թվում վտանգելով պաշտոնական Երևանի բոլոր ջանքերը՝ պայքարելու համաճարակի դեմ: Եվ արդյո՞ք այդքան անտարբեր են արցախցիների և մնացած հայաստանցիների առողջության նկատմամբ: Ստացվում է, որ ստեփանակերտյան նեղ վարչախումբը՝ իր հանցավոր անգործությամբ սպառնալիք է դառնում ողջ Հայաստանի համար: Եվս մեկ և արդեն գործնական ու շատ հստակ ապացույց այն բանի, որ Արցախի անկախությունը մեծ սպառնալիք է ողջ Հայաստանի անվտանգությանը: Արցախը Հայաստանի մաս է ու այնտեղի վարչախումբը պարտավոր է այս ծայրահեղ իրավիճակում ոչ թե անկախ գործել Երևանից, այլ՝ տառացիորեն կրկնել Երևանի բոլոր քայլերը»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
