ԱՄՆ-ում բորսաները փլուզվել են Թրամփի հայտարարությունից հետո

Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում տնտեսության անկմանը, հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա՝ ֆոնդային բորսաներում վերջին իրադարձություններից հետո, Թրամփը պատասխանել է, որ դա հնարավոր է։
«Դե, դա կարող է պատահել: Բայց մենք իրավիճակը քննարկում ենք ոչ թե ռեցեսիայի տեսանկյունից, այլ վիրուսի դեմ պայքարի: Երբ մենք հաղթահարենք այն, ապա կլինի անհավատալի մեծ պահանջարկ թե՛ ֆոնդային բորսայում, թե՛ տնտեսության մեջ: Երբ այն ավարտվի, կարծում եմ, կտեսնենք անհավատալի աճ»,- նշել է Թրամփը:
Մարտի 16-ին ԱՄՆ ֆոնդային բորսաներում տեղի ունեցավ վերջին շաբաթվա ընթացքում երրորդ անկումը: Առևտրի հենց սկզբում անհրաժեշտ եղավ դադարեցնել սակարկությունները Նյու Յորքի բորսայում, քանի որ ամերիկյան հինգ հարյուր խոշորագույն ընկերությունների S&P 500 ինդեքսը նվազեց 8%-ով: Սակարկությունների վերսկսումից հետո անկումը շարունակվեց, բայց օրվա կեսին շատ ընկերությունների բաժնետոմսերի արժեքը բարձրացավ: Այնուամենայնիվ, սակարկությունների փակման արդյունքում գերակշռում էր անկումը, և S&P 500-ը փակվեց ավելի քան 11% անկումով, իսկ Dow Jones-ը՝ գրեթե 13%:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
47528.10.2026, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
30628.10.2026, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
21528.10.2026, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
190323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72122.10.2026, 02:06