Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի պատճառով 5 մլն մարդ կորցրել է աշխատանքը. #SCMP

Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն՝ փետրվարին քաղաքային բնակչության գործազրկության մակարդակը հասել է 6,2%-ի՝ գրանցելով երկրի համար ռեկորդային բարձր ցուցանիշ: Macquarie Group-ի տնտեսագետ Լարի Հունի խոսքով, վերջին երկու ամսվա ընթացքում չինացիների մեծ մասը կորցրել է աշխատանքը: Այս մասին գրում է South China Morning Post-ը:
«Ըստ պաշտոնական տվյալների՝ տարեվերջին Չինաստանի քաղաքներում աշխատում էր 442,5 միլիոն մարդ: Հիմա մոտ 4,67 միլիոն մարդ մնացել է առանց աշխատանքի»,- նշել է Լարի Հունը:
Վերլուծաբանները վստահ են, որ սա վերջնական ցուցանիշը չէ, և մինչև տարեվերջ Չինաստանում մոտ 9 մլն մարդ կկորցնի իր աշխատանքը:
Ըստ վիճակագրության՝ Չինաստանում մանրածախ առևտուրը նախորդ տարվա համեմատ նվազել է 20,5%-ով: Արդյունաբերական արտադրությունը նվազել է 13,5%-ով, հիմնական ներդրումները նվազել են 24.5%-ով: Դրական դինամիկան ունի միայն առցանց վաճառքը, այն աճել է 3%-ով:
Ըստ AdMarco-ի վերլուծաբանների՝ Չինաստանի տնտեսության աճը կնվազի կորոնավիրուսի պատճառով առնվազն 1%-ով, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ 0,5%-ով:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
47528.10.2026, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
30628.10.2026, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
21528.10.2026, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66626.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62424.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
190323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72122.10.2026, 02:06