Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին․ «Ալիք մեդիա»

Վրաստանում արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին․ «Ալիք մեդիա»
279
Շաբաթ, 21 մարտի, 2020 թ., 16:15

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, արտակարգ դրությունը չի վերաբերի լրատվամիջոցներին:

«Արտակարգ դրությունը, որը հայտարարվելու է ամբողջ երկրի մասշտաբով, չի վերաբերի լրատվամիջոցներին: Լրատվամիջոցների նկատմամբ միակ պահանջը կլինի անձնական անվտանգություն պահպանելը և առողջության մասին հոգ տանելը: Այլ սահմանափակումներ լրատվամիջոցների համար չեն լինի»,- միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ընթացքում նշել է Գախարիան, փոխանցում է aliq.ge-ն։