«Սա ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է նաև». Ա․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «ԱՄՆ կառավարության որոշումը՝ դադարեցնել Արցախին տրամադրվող օգնությունը օրվա ամենաքննարկվող հարցերից էր։
Իհարկե, ճշմարիտ են պնդումները Ադրբեջանի լոբբիստական ազդեցության մասին։ Սակայն դրանք միշտ էլ եղել են։ Բա ինչո՞ւ նման որոշում նախկինում չէր կայացվում։
Ի դեպ, ընդգծեմ, որ ԱՄՆ-ն բոլոր գերտերություններից ամենալոյալն էր Հայաստանի «թավշյա» իշխանությունների նկատմամբ։
Հիշեք ամերիկյան զանազան վարկանիշները, պետդեպի կողմնակալ զեկույցները, ամերիկյան պաշտոնյաների լռությունը նույն հանրաքվեի հետ կապված...
Հիշեք նաև ԱՄՆ կատարված կառավարության և խորհրդարանականների բազում ու ճոխ այցերը։
Ակնհայտ է, որ սա Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից տարվող սխալներով լի արտաքին քաղաքականության հետևանք է նաև։
Կոնկրետ պատճառը իմանալով հանդերձ՝ հիմա այն չեմ բարձրաձայնի»:

«Փաշինյանի և ՔՊ-ի կառավարման ժամանակը հաշված է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1212:54
«Անցած 5 տարում Դիլիջանում այդ գործերը չէին արվում, ընտրությունները մոտեցան, գործներն արվեցին»․ Ոսկան Սարգսյան
4112:36
«Այստեղ խոսքը նախապես իմացյալ կեղծիքի, միամիտներին մոլորեցնելու մասին է»․ Սուրեն Սահակյան
13802:06
«2026թ․ ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին». Նարեկ Կարապետյան
12500:36
«Երբ Առուշանյանը հասկանա, թե ինչ թակարդում է հայտնվել, արդեն ուշ է լինելու»․ Նաիրի Հոխիկյան
13000:24
«Մի նորմալ թեկնածուն ինչ էր, որ չկարողացաք գտնել, ու մնացիք Առուշի հույսին»․ Արգիշտի Կիվիրյան
143Երեկ, 23:48
Ոսկեպար գյուղում անհանգիստ են
122Երեկ, 23:24
«Երկուսն էլ իրենց քաղաքական կուսությունը կորցրել են․ կոնյուկտուրային ամուսնություն է»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
98Երեկ, 23:06