«Հայաստանի պարետատան չափանիշներով՝ ԱՄՆ-ի նահանգի նահանգապետը խայտառակ խուճապ է տարածում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն արդեն մեկ ժամ ազգային հեռուստատեսության ուղիղ եթերում ողջ երկրին բացատրում է, որ իրավիճակը ծայրահեղ է, որ Նյու Յորքում որևէ մեկն իրավունք չունի լինել փողոցներում: Մանրամասն բացատրում է, թե ինչպես է վարակը տարածվում և պնդում է, որ յուրաքանչյուր քաղաքացու համար սա կարող է մահացու լինել: Եվ սա կարճատև իրավիճակ չէ: Չորս ամիս, ութ ամիս, ինը ամիս ... Մինչև 40% կվարակվեն և վարակը շարունակելու է տարածվել:
Հայաստանի պարետատան չափանիշներով՝ ԱՄՆ-ի ամենաազդեցիկ նահանգի նահանգապետը խայտառակ խուճապ է տարածում սեփական երկրում և ապակայունացնում իրավիճակը: Ըստ Հայաստանի պարոն պարետ, պարոն փոխվարչապետ, պարոն Ավինյանի պարետատան պարոնների կիրառած չափանիշների՝ Էնդրյու Քուոմոն պետք է շտապ հեռացվեր ազգային եթերից և գուցե նաև ըստ պարետատան՝ դատապարտվեր հինգ տարվա ազատազրկման:
Բայց Քուոմոն խուճապ է տարածում Հայաստանի երիտստալինիստների հասկացությամբ, բայց ոʹչ զարգացած Արևմուտքի:
Քուոմոն իսկական առաջնորդի վարքագիծ է դրսևորում և դա անում է առանց եթերում փիփերթով ապուր, սխտոր-մածուն, մածուն-սխտոր ուտելու»:

«Կայուն են մնալու մեր անկախական գաղափարախոսությունը և ձեր լակեյությունը»․ Լևոն Զուրաբյան
001:06
Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի
2500:48
«Իրանի հետ պատերազմը կարող է ավարտվել նոյեմբերյան ընտրություններից հետո». Թրամփ
3800:36
«Կարճատև զրույցներ՝ արտերկրի գործընկերների հետ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3000:18
Թրամփը չի բացառել Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման հնարավորությունը
8800:12
«ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը Իրանի կարմիր գիծն են և այդպես էլ կմնան»․ Փույա Հոսսեինի
4800:06
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր
47Երեկ, 23:54
«ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում առնվազն 5 տարի անց հնարավոր կլինի այն վերականգնել»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
52Երեկ, 23:48