«Սա պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել կասեցնել Արցախին տրամադրվող շուրջ 1,5 միլիոն դոլարի աջակցությունը, որը ավանդաբար ուղղվում էր ականազերծման աշխատանքներին: Նման աջակցություն ԱՄՆ-ն Արցախին հատկացնում էր 1990-ականների սկզբից ի վեր, արդեն շուրջ երեք տասնամյակ, և այդ աջակցությունը չէր դադարել որևէ պարագայում՝ ոչ կախված Հայաստանում քաղաքական վայրիվերումների ու իշխանության ավտորիտար բնույթից, ոչ էլ, առավել ևս, ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքի արդյունքում:
Եվ մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ հատկապես հիմա, երբ Հայաստանում հաստատված է ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն, իսկ ադրբեջանական ու թուրքական լոբբիների աշխատանքը նույնն է, ինչ նախկինում:
ԱՄՆ կառավարության այս որոշումն ունի ինչպես խորքային, այնպես էլ համեմատաբար մակերեսային պատճառներ: Խորքային պատճառների թվում ամենաէականն այն է, որ թավշյա հեղափոխությունից երկու տարի անց էլ Հայաստանի նոր իշխանությունը չկարողացավ գտնել ԱՄՆ-ի հետ երկխոսելու, ԱՄՆ-ին նոր գաղափարներ ու ծրագրեր առաջարկելու միջոցներ, և հայ-ամերիկյան հարաբերությունները մինչ օրս էլ ընթանում են բացառապես նախկին իներցիայով: Խորքային մյուս պատճառների թվում պետք է առանձնացնել ռուսական ռազմական կոնտինգենտի մանդատի ներքո Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու Հայաստանի իշխանության որոշումը, որի վերաբերյալ ԱՄՆ իշխանությունները ամենատարբեր մակարդակներով հայտնեցին իրենց տարակուսանքն ու վրդովմունքը: Լայն իմաստով, Արցախին աջակցության հատկացման դադարեցումը հենց Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու պատասխանն է ԱՄՆ-ի կողմից:
Հայաստանի ու Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշման վրա, բնականաբար, ազդել են նաև երկու հայկական պետությունների կողմից տարբեր առիթներով հնչած ոչ համարժեք հայտարարությունները, ինչպես, օրինակ, իրանցի բարձրաստիճան զինվորական Սուլեյմանիի սպանության համար ԱՄՆ-ին ուղղված կոպիտ մեղադրանքը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից կամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե ինքը ԱՄՆ-ին ամենաշատը քննադատած Հայաստանի ղեկավարն է:
Այս բոլոր գործոնները առանձին-առանձին և ամբողջության մեջ էապես ազդել են հայ-ամերիկյան հարաբերությունների ձևի ու բովանդակության վրա, ինչի արտահայտություններից մեկն էլ Արցախին հատկացվող աջակցության դադարեցման մասին ամերիկյան որոշումն էր: Սա պետք է սթափեցնող ազդակ լինի Հայաստանի իշխանության համար՝ հայ-ամերիկյան հարաբերությունների վերբեռնման, վերարժեքավորման, դրանք նոր բովանդակությամբ ու նախաձեռնություններով լցնելու առումով:
Մենք պետք է դադարենք առաջնորդվել այն մտակաղապարներով, որ միայն ԱՄՆ-ն է պարտավոր աջակցել Հայաստանին, մենք պետք է ամերիկյան կողմին ներկայացնենք, թե ինչով ենք մենք պատրաստ հետաքրքիր լինել Նահանգների համար: Այլապես առաջիկայում էլ մենք կարող է ականատես լինենք ամերիկյան կողմից ոչ հայամետ քայլերի: Իսկ այդ հարցում ադրբեջանական ու թուրքական լոբբիներին մեղադրելը սոսկ մխիթարություն է և որևէ կապ չունի գործնական քաղաքականության հետ»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
6218:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
14314:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
17811:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
18210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
11609:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10809:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
13301:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
14000:24