«Թյուրըմբռնում կա, թե կառավարությունը ԶԼՄ-ների հանդեպ սանկցիա կիրառող նախագիծ է բերել». Սիսակ Գաբրիելյան
![]() 471 Երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ., 12:30 Այսօր՝ ԱԺ արտհահերթ նիստում «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն, անդրադառնալով արտակարգ դրության ժամանակ խախտումների համար քրեական պատիժների դրույթներին, ասաց. «Քրեական պատասխանատվություն ենք նախատեսում այն արարքի համար, եթե մեկուսացված կամ ինքամեկուսացված անձը կխախտի կանոնները: Միայն կանոն խախտելն ինքնին հիմք չէ ժողովրդական լեզվով դատվելու համար: Եթե խախտել է կանոնը, ապա դա վարչական իրավախախտում է: Քրեական իրավունքի տեսանկունից արարքը հանցագործություն կհամարվի, եթե ինքը խախտման արդյունքում կվարակի մեկ այլ մարդու»: Պատգամավորի խոսքով՝ նման արարքի դեպքում առավելագույն պատիժը նախատեսված է տուգանք կամ կալանք՝ 1 ամիս ժամկետով: Իսկ նույն արարքը, որը ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը նախատեսում է նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի տուգանք կամ կալանքով 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազարկմամբ 2 տարի ժամկետով: «Մեկ այլ դրույթով այդ արարքը կրկնվելու դեպքում մարդուն անզգուշությամբ մահ կպատճառի, ապա այս դեպքում պատիժը կլինի 2-4 տարի ժամկետով ազատազրկում, նաև որոշակի պաշտոններից կամ որոշակի գործունեության իրավունքից զրկելով»,- նշեց նա: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
