«Գերիների ճակատագիրը մեր ազգային արժանապատվության հարցն է»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բանտում, մենակության մեջ, կյանքի համար պայքարում է Լյուդվիգ Մկրտչյանը։ Փաստաբան Լուսիանա Մինասյանն է ահազանգում։ Իսկ մենք այսօր նույնիսկ հստակ տեղեկություն չունենք, թե ինչ վիճակում են գտնվում մեր առնվազն 19 գերիները։ Մենք չգիտենք՝ ինչի միջով են անցնում նրանք, ինչ առողջական վիճակում են, ինչ պայմաններում են պահվում։
Վտանգված են այդ մարդկանց կյանքն ու առողջությունը, և դա մնալու է բոլոր նրանց խղճին, ովքեր կարող են նպաստել գերիների վերադարձին կամ գոնե տեղեկություններ ստանալ նրանց վիճակի մասին, բայց չեն անում։ Բոլոր նրանց, ովքեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկում են ամենատարբեր հարցեր, սակայն չեն խոսում այդ մարդկանց ճակատագրի մասին։
Իսկ գերիների ճակատագիրն անձնական հարց չէ, քաղաքական հարց էլ չէ։ Սա մեր ազգային արժանապատվության հարցն է։ Չեմ ուզում հավատալ, որ մենք վերջնականապես կորցնում ենք մեկս մյուսի ցավով ապրելու զգացումը։ Չեմ ուզում հավատալ, որ կարող ենք սովորել մեր գերիների մասին մոռանալ, մինչ նրանք ադրբեջանական բանտերում շարունակում են պայքարել ապրելու համար։
Անտարբեր մի՛ եղեք։ Բարձրաձայնե՛ք, պահանջե՛ք, հիշեցրե՛ք։ Մեր հայրենակիցները չպետք է մնան մենակ։ Նրանց հետ տեղի ունեցող կամ հնարավոր ցանկացած դժբախտություն ծանրանալու է բոլորիս խղճին»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
270Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
166Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
197Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
202Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
175Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15629.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13729.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
30929.08.2026, 22:36