«Էներգետիկ կարիքներից ելնելով՝ ԵՄ-ն աչք է փակել քաղբանտարկյալների հարցի վրա». Միրիամ Լեքսման

Ինչպես հայտնել ենք, Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդարանում, անցկացվել է «Ադրբեջանում հայ քաղբանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» թեմայով քննարկում:
Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության հանրային պաշտպանության տնօրեն Ժուել Վելդկամպն իր խոսքում ասաց. «Լեռնային Ղարաբաղի հայերին պահելով ադրբեջանական բանտում՝ Ադրբեջանն ավարտին է հասցնում իր նպատակը՝ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայերի գոյությունը»:
Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) պատգամավոր Միրիամ Լեքսմանը (EPP, Սլովակիա) իր ելույթում նշեց. «Ականատես եղել, որ երբեմն աշխարհաքաղաքական խաղերը, էներգետիկ կարիքները և Ռուսաստանից դիվերսիֆիկացումը սխալ ուղղությամբ է գնում։ Եվրոպական Միությունն այս հարցում ուժեղ դիրքերում չէ, քանի որ, իմ կարծիքով, ԵՄ-ն սխալ ճանապարհով է գնացել։ Փաստացի՝ մեր շահերից ելնելով, էներգետիկ կարիքներից ելնելով՝ ԵՄ-ն աչք է փակում քաղբանտարկյալների հարցի վրա, մինչդեռ մենք կարող էինք հակառակն անել։ Կարող էինք ուժեղացնել ԵՄ-ի դիրքերը՝ Ադրբեջանի հետ համագործակցության միջոցով՝ էներգետիկ հարցերի հետ կապված, և այդպիսով այդ երկրի կառավարության վրա ճնշում գործադրեինք, որպեսզի բաց թողներ Բաքվում պահվող քաղաքական բանտարկյալներին»:

«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
3610:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2510:00
«Միայն Փաշինյանն իր քպ-ականներով կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից». Արա Պողոսյան
6809:06
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)
5308:36
«Ի՞նչ նպատակ է հետապնդում ընդդիմությունը՝ փորձելով Նիկոլից ոչ պակաս դեբիլացնել ժողովրդին». Արգիշտի Կիվիրյան
13101:00
Եվրոհանձնաժողովն առաջարկել է Ուկրաինային տրամադրել 45 միլիարդ եվրոյի նոր վարկ
28500:55
«Գավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառանալ ձեր հանցակիցը». Իշխան Սաղաթելյան
13000:06
«Նոր խնդրի առաջ ենք՝ ինչպե՞ս պաշտպանել մեր ջրային ռեսուրսները դավաճաններից». Հովհաննես Իշխանյան
130Երեկ, 23:42