«Մոռանում է, որ հենց խորհրդային շրջանում Ադրբեջանը վերածվեց զարգացած էներգետիկ համակարգ ունեցող հանրապետության»․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շուշիի մեդիաֆորումին Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին անդրադարձել է XIX–XX դարերի «գաղութային ժառանգությանը»՝ մեղադրելով ԽՍՀՄ-ին հանրապետության ռեսուրսների, մասնավորապես՝ նավթային հարստության շահագործման մեջ։
Սակայն առաջանում է կարևոր հարց. արդյո՞ք ժամանակակից Ադրբեջանը կարող էր գոյություն ունենալ առանց ռուսական և խորհրդային արդիականացման։
Հենց այդ ժամանակաշրջանում ձևավորվեցին երկրի արդյունաբերական տնտեսության հիմքերը․ ստեղծվեց նավթային արդյունաբերությունը, զարգացվեց ենթակառուցվածքը, ձևավորվեցին կրթական համակարգն ու ինժեներական դպրոցը։
Այսօր հարմար է խոսել «միլիարդավոր տոննաներով նավթի դուրսբերման»-ի մասին՝ մոռանալով, որ հենց խորհրդային ժամանակաշրջանն էր, որ Ադրբեջանը վերածեց զարգացած էներգետիկ համակարգ ունեցող արդյունաբերական հանրապետության։
Միևնույն ժամանակ, Ալիևը իրավացիորեն ուշադրություն է հրավիրում ռեսուրսների լայնածավալ շահագործման բնապահպանական հետևանքների վրա։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ հարց․ ինչո՞ւ է ռեսուրսային «գաղութատիրության» մասին խոսույթը սահմանափակվում միայն խորհրդային ժամանակաշրջանով։
1994 թ. կնքվեց այսպես կոչված «Դարի գործարքը», որը Ադրբեջանի նավթային ոլորտը բացեց միջազգային կորպորացիաների համար։ Կոնսորցիումում ընդգրկվեցին 11 խոշոր ընկերություններ, իսկ երկրի էներգետիկ քաղաքականությունն ավելի սերտորեն կապվեց արտաքին դերակատարների շահերի հետ։
Հենց այս փուլը դարձավ Ադրբեջանի կախվածության նոր մոդելի ձևավորման սկիզբ։
Ադրբեջանի նավթային ոլորտում առանցքային դեր ստացավ BP ընկերությունը։ Սակայն, չնայած նավթի արտահանումից ստացված հսկայական եկամուտներին, Կասպից տարածաշրջանի բնապահպանական խնդիրները շարունակեցին խորանալ։
Ավելին, հենց Ալիևն է բազմիցս հայտարարել, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին։
Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալների համաձայն՝ վերջին 5 տարիներին Կասպից ծովի մակարդակը նվազել է մոտ 1 մետրով, վերջին 10 տարիներին՝ 1,5 մետրով, իսկ վերջին 30 տարիներին՝ մոտ 2,5 մետրով։ Ներկայում նվազման արագությունը գնահատվում է տարեկան 20–30 սմ։
Այսպիսով, հարց է առաջանում․ եթե խորհրդային ռեսուրսային մոդելը բնապահպանական հետևանքների պատճառով հայտարարվում է «գաղութային», ապա ինչպե՞ս է պետք գնահատել հետխորհրդային մոդելը, որի պայմաններում ռազմավարական ոլորտների վերահսկողությունն անցավ անդրազգային կորպորացիաներին։
Նեոգաղութատիրությունը տարբերվում է դասական գաղութատիրությունից նրանով, որ այն գալիս է ոչ թե վարչական վերահսկողությամբ, այլ տեխնոլոգիաների, ներդրումների և ռեսուրսային հոսքերի վերահսկման միջոցով։
«Գաղութատիրության» մասին հռետորաբանությունը պահանջում է հետևողականություն։ Հակառակ դեպքում այն վերածվում է քաղաքական կոնյունկտուրայի գործիքի»։

«Նեթանյահուի որդուն ԱՄՆ-ից տարհանել են Իսրայել». #JPost
270Երեկ, 11:24
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
166Երեկ, 08:24
«Մենք ապրում ենք պետությունների կիսատրոհման ժամանակաշրջանում»․ Արգիշտի Կիվիրյան
197Երեկ, 01:06
«Նորմալաֆոբ են սրանք՝ ինքնաբավ, հաջողակ մարդկանց ատող»․ Հովհաննես Իշխանյան
202Երեկ, 00:36
«ՌԴ-ի համար այդ ռիսկերն առավել նախընտրելի են, քան Կովկասում գլոբալ սադրանքի ենթարկվելը»․ Հակոբ Բադալյան
175Երեկ, 00:12
«Իրանի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմին որևէ երկրի մասնակցություն անպատիժ չի մնա»․ Փույա Հոսսեինի
15629.08.2026, 23:48
«Տիգրանաշենը հանձնելուց հետո ի՞նչ է լինելու մեր երկրի հետ. աղետ»․ Դավիթ Ջամալյան
13729.08.2026, 23:24
Մոսկվայի մետրոյում իրականացված ստուգայցի ընթացքում ձերբակալվել է 140 անօրինական միգրանտ
30929.08.2026, 22:36