«Տնտեսապես հզոր երկրներն արդեն առաջնորդվում են միայն սեփական շահերից բխող «խաղի կանոններով»». Մարուքյան
![]() 314 Երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ., 04:10 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 3-ից մինչ այսօր կորոնավիրուսի կանխարգելման և փոխօգնության շրջանակներում Թուրքիայի կառավարությունն արգելել է Անկարայի օդանավակայանի մաքսային գոտում թողնված շուրջ 200.000 բժշկական դիմակների արտահանումը դեպի Իտալիա։ Ուշադրության է արժանի այն, որ ներկայիս «սառեցված» տնտեսական հարաբերություններում Թուրքիան միակ երկիրը չէ, որ արգելակել է դիմակների և այլ անհրաժեշտ բժշկական պարագաների արտահանումը Իտալիա կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Լրատվական աղբյուրների համաձայն՝ նմանատիպ սահմանափակումների են դիմել Գերմանիան, Շվեդիան, Ռումինիան... Եվրոպական պետությունների շրջանում ամենախոցելի վիճակում գտնվում է հենց Իտալիան և, բնականաբար, գործընկեր պետությունների կողմից նման գործելաոճը արդեն իսկ արժանանում է խիստ քննադատության։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն քննադատել է Ռումինիայի կառավարությանը՝ ահազանգելով ԱՀԿ-ին և ՄԱԿ-ին՝ Լուիջի Դի Մայոն այսօրինակ գործելաոճը որակել է որպես հակառևտրային (anti-commercial)՝ հստակեցնելով, որ նշյալ պետություններում բժշկական դիմակները արտադրող ընկերությունները ծագումով իտալական են։ Հարկ է փաստել, որ ստեղծված համաճարակային իրավիճակի պայմաններում ականատես կլինենք ոչ միայն փոքրամասշտաբ, այլև լայնամասշտաբ տնտեսական սկանդալների, որոնք ազդեցություն կունենան առևտրատնտեսական քարտեզի վերաձևման վրա։ Տնտեսապես հզոր երկրներն արդեն իսկ առաջնորդվում են միայն սեփական շահերից բխող «խաղի կանոններով»։ Այս ամենից մենք պետք է կարողանանք դասեր քաղել, հաշվարկել մոտալուտ ռիսկերը և դրանց հաղթահարման համար նախատեսել մեր պահուստային միջոցները երկարաժամկետ ճգնաժամային կառավարման տեսանկյունից»: |

«Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը մտածում էր՝ Ալիևը կարող է բարկանալ». Հակոբ Բադալյան
10601:06
«Արցախը ՀՀ-ի տարբեր մարզերի համար ապահովում էր թիկունքայնություն, անվտանգություն, տնտեսական գործունեության դաշտ». Հայկ Խանումյան
12200:18
«ՀՀ նոր Սահմանադրությունում առաջարկում եմ վարչապետին ներկայացվող պահանջներին ավելացնել մի տեղեկանքի պահանջ». Հովսեփ Կուբատյան
93Երեկ, 23:54
Փենթագոնը քննարկում է Խարգ կղզու գրավման համար 3000 դեսանտ ուղարկելու հարցը
235Երեկ, 23:48
«Մեր ազգային արժեհամակարգում նման խեղված բարոյազուրկ վարքաբանություն գոյություն չունի». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
163Երեկ, 23:30
«Իրանը հրաժարվել է միջուկային զենք մշակելու իր ծրագրերից». Թրամփ
217Երեկ, 23:20
Մի շարք ՀԿ-ներ դատապարտել են Նիկոլ Փաշինյանի վարքագիծն ու խոսույթը
153Երեկ, 23:18
«ՀՀ-ում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»՝ պատերազմ»». Կարեն Հեքիմյան
151Երեկ, 22:18
