«Հայաստանում օրավարձով աշխատող հասկացողություն գոյություն չունի». վարչապետ

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին բարձրացրեց օրավարձով աշխատող անձանց նույնականացման հարցը:
«Հասցեականությանը որևէ մեկը դեմ չէ, սակայն այդ քաղաքացիների նույնականացումը, եթե նրանք նպաստառուների համակարգում չկան, որևէ տեղում չկան, տան միակ աշխատողն են, եթե նույնիսկ նրանց ընտանիքում պետական համակարգի աշխատող կա, միևնույն է, նույնականացումն ի՞նչ ձևով է արվելու, որովհետև մարդն օրական փողը չի տանում, տանը պրոբլեմ ունի, մենք սրա մասին պիտի շուտ վարչարարություն անենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի:
«Կա գրանցված աշխատող և կա չգրանցված աշխատող: Օրինապահ քաղաքացի լինելն անհրաժեշտ է բոլոր դեպքերում: Ներկա վիճակում գրանցված աշխատողները կզգան իրենց առավելությունները: Մենք այս մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում, մենք կարողանում ենք գտնել, թե ինքը որտեղ է աշխատում, վերջին 1 տարում որքան աշխատավարձ է ստացել, վերջին 2 ամսում ինչքան եկամտից է զրկվել, իրեն ինչքան պետք է օգնենք, որպեսզի իր սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք:
Իսկ օրավարձով աշխատողները այսքանով հանդերձ՝ ՀՀ քաղաքացիներն են, և կառավարությունը պարտավոր է քայլեր անել: Որպես քաղաքացի այդ անձանց տվյալները պետք է արտացոլված լինեն (Փարոս համակարգ, գրանցված գործազուրկ և այլն)»,- ասաց վարչապետը:

Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
3709:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
4708:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
10400:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
102Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
98Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
160Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
79Երեկ, 21:48
«ՀՀ-ի անունից խոսելու մանդատը որևէ մեկին իրավունք չի տալիս ՀՀ-ի ապագայից դուրս գրել իր քաղաքական հակառակորդներին». Դավիթ Անանյան
84Երեկ, 21:24