«Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին
Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է և գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել:
Ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի, և եթե ավտոպահեստամասերի դեպքում հնարավոր է դիմել մասնագիտացված խանութներ կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝ պոմպերի, սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար գյուղացիական տնտեսությունները օգտվում են բացառապես տնտեսական խանութներից, կամ, օրինակ, հաճախ որևէ հանգույց նորոգելու համար գյուղացին այն ուղղակի տանում է խանութ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար։
Մինչդեռ ագրեգատների և գործիքների պահեստամասերն օնլայն պատվիրելու հնարավորություն, ոչ էլ օնլայն նորոգելու խորհրդատվություն չկա:
Ու, ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի է թունաքիմիկատների, սերմերի, տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, մինչդեռ գարնանացանի շեմին մի պոմպի պատճառով ֆերմերներից մեկի հազարավոր սածիլները այս օրերին չորացան։
Իսկ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո էլ ջրել ու խնամել է պետք։
Էն որ ասում են ՝ գյուղացու օրը տարի է կերակրում, վստահաբար էդպես է։ Եկեք էս մասին էլ մտածենք ու գտնենք տարբերակ, որպեսզի ֆերմերներն իրենց անհրաժեշտ գյուղգործիքները գնելու հնարավորություն ունենան»։

«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
37624.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
40223.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
114423.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
57322.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
46721.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
46921.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
117220.10.2026, 15:19
«40 վայրկյան տևած հարցազրույցից հետո որոշվեց ՀԷՑ-ը սեփականազրկել․ որքանո՞վ է դա նպաստում ՀՀ-ում ներդրումների գրավչությանը»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
45420.10.2026, 14:54