«Ընտրություններն անց են կացվում, ըստ էության, ֆորսմաժորային պայմաններում». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արցախում տեղի են ունենում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրություններն ունեն իրապես պատմական ու բացառիկ նշանակություն: Նախ՝ առաջին անգամ Արցախը միաժամանակ ընտրում է Ազգային Ժողով ու նախագահ, իշխանության երկու կարևորագույն ճյուղեր, որոնք ղեկավարելու են Արցախն առաջիկա տարիների ընթացքում: Մյուս կողմից, այս ընտրություններն անց են կացվում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված աշխարհում տեղի ունեցող արմատական ու սկզբունքային փոփոխությունների պայմաններում, փոփոխություններ, որոնք վերաձևելու են միջազգային քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը՝ անխուսափելիորեն ազդելով նաև հակամարտությունների, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:
Նշված գործոնները վկայում են Արցախում այսօր կայանալիք ընտրությունների կենսական կարևորության մասին: Չափազանց կարևոր է, որ այսօրվա ընտրություններն անցնեն ժողովրդավարության բոլոր կանոններին համապատասխան՝ իրապես ազատ ու թափանցիկ պայմաններում: Դա հատկապես կարևոր է, քանի որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Արցախի ընտրություններում միջազգային դիտորդներ չեն լինելու: Հետևաբար, ընտրությունների արդյունքները պետք է լինեն բոլոր մասնակիցների համար անվերապահորեն ընդունելի, որպեսզի չստվերեն Արցախի ապագա նախագահի ու խորհրդարանի լեգիտիմությունը:
Այսօրվա ընտրություններն անց են կացվում, ըստ էության, ֆորսմաժորային պայմաններում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի վտանգը: Թեև Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող մյուս կառույցները ձեռնարկել են համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ, այդուհանդերձ չափազանց կարևոր է նաև ընտրություններին մասնակցող քաղաքացիների սոցիալական պատասխանատվությունը՝ հատկապես ընտրատեղամասերում հակահամաճարակային կանոնների խստագույնս պահպանման առումով:
Հետևաբար խնդրում և կոչ եմ անում Արցախի քաղաքացիներին տեղամասերում և դրանիցից դուրս կատարել պատկան մարմինների բոլոր ցուցումները, պահպանել սոցիալական տարածություն և հիգիենայի մյուս կանոնները:
Հարգելի արցախցիներ,
Ձեր այսօրվա ընտրությունից է կախված լինելու Արցախի ապագան՝ ինչպես ներքնապես ամուր պետություն կերտելու, այնպես էլ արտաքնապես հզորանալու ու ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում արժանավայել ներկայանալու առումով: Հետևաբար Արցախին մաղթում եմ իմաստուն ու կշռադատված ընտրություն, ընտրություն այնպիսի ընթացքով ու արդյունքներով, որի ավարտին պարտված թեկնածուներն ու քաղաքական ուժերի ներկայացուցիչները կշնորհավորեն հաղթողներին»:

Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
91Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
177Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
206Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
210Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
126Երեկ, 09:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
118Երեկ, 09:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
143Երեկ, 01:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
148Երեկ, 00:24