««Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը». Ռուբեն Ռուբինյան
![]() 341 Ուրբաթ, 03 ապրիլի, 2020 թ., 16:45 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստանի» պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը։ Հիմա էլ հարցեր են ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց հանաձայն օպերատորները պնդում են, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշումը հնարավոր է մոտ 100 մետրի շեղմամբ, այսինքն՝ ոչ լիակատար ճշգրիտ։ Սա «Լուսավոր Հայաստանը» ներկայացնում է որպես բացահայտում ու եզրակացնում է, որ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթն այլ նպատակի է ծառայում։ Բայց եթե նրանք այսքան անտաղանդ պոպուլիստ չլինեին, թերևս կհիշեին, որ այն մասին, որ հեռախոսով տեղորոշումը հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ ԱԺ ամբիոնից հայտնի նիստի ժամանակ խոսվել է տասնյակ անգամներ, և հենց սա է եղել գլխավոր հիմնավորումն այն բանի, թե ինչու է անհրաժեշտ նաև ֆիքսել հեռախոսազանգերի փաստը (ոչ բովանդակությունը), քանի որ միայն մոտավոր տեղորոշման և հեռախոսազանգի փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը։ Անհարմար բան ստացվեց, իրոք»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
