Զայրացած տղամարդը 5 մարդ է սպանել Ռյազանում. մանրամասներ

Զանգվածային սպանություն է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Ռյազանի մարզի Ելատմա ավանում: Եռահակ շենքերից մեկի բնակիչն սպանել է 5 մարդու: 32-ամյա կրակողը 3 մարդու սպանել է շենքի աստիճանահարթակին, 2-ին՝ փողոցում: Քննչական կոմիտեն պարզել է, որ ապրիլի 4-ի երեկոյան տղամարդը դուրս է եկել իր բնակարանի բաց պատշգամբ ու պահանջել երիտասարդներից՝ չաղմկել: Երբ վերջիններս չեն արձագանքել նրա նկատողությանը, նա զայրացել է, վերցրել իր օրինական որսորդական զենքն ու սկսել կրակել:
Ավելի վաղ տղամարդն ադմինիստրատիվ պատասխանատվության էր ենթարկվել ֆաշիստական նշանը սոցցանցով հրապարակելու համար: Հայտնի է դարձել նաև, որ տղամարդն աշխատել է հոգեբուժական դիսպանսերում ու աչքի է ընկել ծայրաստիճան դաժանությամբ, հաճույք է ստացել կենդանիներ սպանելուց:
Տանը նա գտնվում էր երեխայի խնամքի արձակուրդում:
Զոհերից երկուսը երիտասարդ ամուսիններ էին: 


«Հարձակումը գահակալի դեմ, հարձակում է հենց Եկեղեցու դեմ»․ Սամվել դպիր Գրիգորյան
5900:42
«Ավտովթար՝ Զվարթնոց թաղամասում․ մահաբեր շրջադարձի հերթական «զոհերը»»․ Լիա Սարգսյան (տեսանյութ)
124Երեկ, 22:54
4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
134Երեկ, 20:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
207Երեկ, 19:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
194Երեկ, 18:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
133Երեկ, 15:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
243Երեկ, 14:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
273Երեկ, 11:42