«Պետք է հստակ որոշումներ կայացնել Արցախում կորոնավիրուսի տարածվելը կանխելու հարցում». Արսեն Խառատյան
![]() 579 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 05:20 «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում քաղաքական ճգնաժամ է Արցախի ընտրություններին հետևող գործընթացներից մի շարք մտահոգիչ ազդակների ենք ականատես լինում: Ակնհայտ է, որ ընտրությունների արդյունքների, ինչպես նաև դրանց երկրորդ փուլի շուրջ կոնսենսուս չկա: Արցախում արդեն շուրջ երկու տարի հեղափոխություն պահանջող ուժերն Ստեփանակերտում հետընտրական առաջին բողոքի ցույցն են իրականացրել, սլաքներն ուղղել Երևանի վրա, նշելով, որ վարչապետ Փաշինյանի խոստացած ազատ և արդար ընտրությունները չեն իրականացվել: Նախագահական ընտրությունների պաշտոնական տվյալների համաձայն երկրորդ փուլ անցած Մասիս Մայիլյանն էլ իր հերթին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել երկրորդ փուլին. «Այս ընտրությունները շատ հեռու էին նոր պայմաններում արցախյան հանրության ակնկալած ընտրական զարգացումներից»,- ասում է Մայիլյանը: ՀՀ կառավարության պատվերով դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, նախօրեին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոր ընտրախախտումներ են հատնաբերել ու պատրաստվում են դատախազություն դիմել: Մի բան ակնհայտ է. արցախաբնակ մեր հայրենակիցներն իրական փոփոխություններ են ուզում, այնպես, ինչպես մենք էինք ուզում Հայաստանում: Հեղափոխությունն ու դրա առանցքային արժեքները չեն կարող շրջանցել, ըստ էության, Հայաստանի մաս կազմող Արցախը, սա ընդամենը ժամանակի հարց է: Այս ամենն ասելով հանդերձ՝ քաղաքական ու անձնական նախասիրությունները պետք է մի կողմ դնել և օր առաջ հստակ որոշումներ կայացնել Արցախում կորոնավիրուսի տարածվելը կանխելու հարցում: Սա պետք է դառնա քաղաքական ու հանրային խմբերի օրակարգային թիվ մեկ հարցը, որից հետո միայն կարելի կլինի քննարկել ու ելքեր գտնել ստեղծված իրավիճակից»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
