Փաշինյանը՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ
![]() 391 Երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ., 22:45 Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերով պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ 2018-ի ամռանն, ըստ իրենց կայացրած որոշման, քաղաքացիների 13 մլրդ դրամի վարկային տույժ, տուգանքները ներվել են և 125 հազար վարկառուի վարկային պատմությունը մաքրվեց: «Դրանից հետո մենք տեսանք, որ մեր քաղաքացիների մեծ մասը շատ արագ էլի հայտնվում է տույժ-տուգանքների ներքո: Եվ մենք հասկացանք, որ տուգանքները ներելով մարդկանց չենք օգնում․․․ Հիմա պատրաստվում ենք օրենք ընդունել, որով քաղաքացիների տույժ-տուգանքները զրոյացնելու հնարավորություն կստեղծվի: Մենք հիմա պատրաստում ենք ևս մեկ օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ»,- հայտարարել է Ն․ Փաշինյանը: Վարկային արձակուրդի հետ կապված էլ վարչապետն ասել է, որ իր խոսքը նենգափոխել են․ «Այս պահի դրությամբ, մեր գործողությունների արդյունքում ՀՀ-ում 3700 իրավաբանական անձի տրվել է վարկային արձակուրդ՝ այդ արձակուրդի վերակազմակերպման գումարը կազմում է 11,5 մլրդ դրամ: Այս պահի դրությամբ 190 հազար ֆիզիկական անձի տրվել է վարկային արձակուրդ: Հետաձգված մարումները կազմում են շուրջ 8 մլրդ դրամ»,- վստահեցրել է Փաշինյանը։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
