16 ժամ տևած բանակցություններից հետո չի հաջողվել ԵՄ տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ. #ТАСС

16 ժամ տևած բանակցություններից հետո Եվրոխմբին չի հաջողվել տնտեսության վերականգնման ծրագրի շուրջ համաձայնության գալ, հաղորդում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է խմբի ղեկավար Մարիու Սենտենուն:
«16 ժամ տևած բանակցություններից հետո մենք չկարողացանք համաձայնության գալ: Մինչև հինգշաբթի դադարեցվել է նիստի անցկացումը»,- գրել է Սենտենուն՝ Twitter միկրոբլոգի իր էջում:
Նախօրեին Սենտենուն համաժողովից առաջ տեսաուղերձ էր տարածել, որում խոստացել էր, որ կընդունեն 540 մլրդ եվրոյի չափով տնտեսության վերականգնման ծրագիրը, որպեսզի աջակցեն երկրների տնտեսություններին կորոնավիրուսի համաճարակի պայմաններում:
Այս ծրագիրը պետք է համատեղի ԵՄ տարբեր հաստատությունների կողմից նախկինում առաջարկված միջոցներն ու սխեմաները՝ տնտեսության տարբեր ոլորտներին օժանդակության տրամադրման վերաբերյալ։ Եվրոպական հանձնաժողովը 100 միլիարդ եվրո կհատկացնի աշխատատեղերի պահպանման ֆինանսավորմանը: Եվրոպական ներդրումային բանկը 200 միլիարդ եվրո ծրագրով աջակցելու է բիզնեսին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին: Երրորդ՝ եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցով առավել խոցելի պետություններին աջակցելու ծրագիրը նախատեսում է մինչև 240 միլիարդ եվրո օգնություն:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06