Պատերազմներ բժշկական դիմակների համար․ #Euronews

Վերջին ժամանակներում համաշխարհային ԶԼՄ-ները հայտնում են, որ տարբեր երկրներ կիրառում են «ծովահենության» ժամանակակից միջոցներ՝ յուրացնելով երկրների համար նախատեսված պաշտպանիչ միջոցները, որոնք անհրաժեշտ են COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Գերմանիան, Ֆրանսիան և Կանադան ԱՄՆ-ին մեղադրում են «ժամանակակից ծովահենության» մեջ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ժամանակ անհրաժեշտ պաշտպանիչ դիմակների ձեռք բերման և բռնագրավման համար։ Միայն մարտի սկզբից Չինաստանը 1,43 միլիարդ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ է մատակարարել այլ երկրներին, ներառյալ՝ 3,86 միլիարդ բժշկական դիմակ: Սակայն բժշկական դիմակները չեն բավարարում։ Երկրները պայքարում են միմյանց հետ դիմակների մատակարման համար: Բեռլինի իշխանությունները FFP2 դասի ռեսպիրատորներ էին պատվիրել ոստիկանության աշխատակիցների համար, ովքեր շարունակում են աշխատել ճգնաժամի պայմաններում: Բեռլինի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ Բեռլինը դիմակներ է գնել ամերիկյան ընկերությունից, սակայն դրանք արտադրվել են Չինաստանում: Ի վերջո, դիմակներն այդպես էլ չեն հասել Գերմանիա, չնայած գերմանացիներն արդեն վճարել էին դիմակների համար: Մանրամասները՝ տեսանյութում

Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
4218:36
«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
4517:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
4617:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
4817:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5617:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5116:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
8516:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
5016:24