«Որպեսզի երկիրը մեկընդմիշտ մաքրվի թալանչիությունից ու թալանչիներից, պետք է մեկ անգամ տեղի ունենա մեծ դատաստան»․ Հմայակ Հովհաննիսյան

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե Սերժիկ Սարգսյանից, Մխչյանի Մուկ մականվամբ Հովիկ Աբրահամյանից, Դոդի Գագոյից, Լֆիկից, Ֆլեշի Բարսեղից, Միհրան Պողոսյանից, Գագիկ Խաչատրյանից և մյուս մեծ ու փոքր ավազակապետերից առգրավվեն և ամբողջությամբ հանձնվեն պետական գանձարան երկրից թալանված նյութական միջոցները, ապա ներկա և հաջորդ բոլոր վարչախմբերը չեն համարձակվի այլևս գրպանել ազգի ունեցվածքը: Որպեսզի երկիրը մեկընդմիշտ մաքրվի թալանչիությունից ու թալանչիներից, պետք է մեկ անգամ տեղի ունենա Մեծ Դատաստան: Կուզե՛ք այդ Դատաստանն անվանեք անցումային արդարադատություն, կուզե՛ք անվանեք սորոսականների քիմքին ավելի հաճո արտասահմանյան վեթինգ բառով, բայց գողապետությունից և գողերից մեկընդմիշտ ազատվելու միայն մեկ ելք կա՝ գողերի ձեռքերը կտրելն ու գողացածը հետ բերելն է այդ ելքը: Եվ դա պետք է արվի օրինական եղանակով՝ միջազգայնորեն ընդունված դատաիրավական նորմերին համապատասխան»:

«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան
4519:06
Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
5218:36
«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
5217:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
5117:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
5117:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5817:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5316:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
8716:36