«Ինձ որոշ մանրամասներ են հայտնի դարձել Սոյլուի հրաժարականից». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան, անսպասելի հրաժարականի դիմում էր ներկայացրել Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ Էրդողանը չի ընդունել Սոյլուի հրաժարականը: Այնուամենայնիվ, Սուլեյման Սոյլուն պնդել է, որ հրաժարական է տալիս:
Ինձ որոշ մանրամասներ են հայտնի դարձել Սոյլուի հրաժարականի հետ կապված:
Նախ հայտնի է, որ Էրդողանի թիմը բաժանված է երկու խմբի, այսպես ասած պալատական խումբը, որի առաջնորդն Էրդողանի մամլո խոսնակն է, և կառավարական խումբը, որի մեջ է մտնում Սոյլուն: Վերջին երկու օրում, Թուրքիայում հայտարարված պարետային ժամը, որը հայտարարվել էր ընդամենը պարետային ժամի մեկնարկից երկու ժամ առաջ, խուճապ էր ստեղծել բնակչության մեջ իր հետևանքներով: Հենց այստեղ կրկին բախվել են երկու թևերը, ինչի արդյունքում Էրդողանը շատ խիստ է արտահայտվել Սոյլուի հասցեին: Մինչ հրաժարական ներկայացնելը Սոյլուն հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, և հայտնել նրան իր հեռանալու մասին, սակայն դա չի արժանացել Էրդողանի հավանությանը: Այնուամենայնիվ, Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո Սոյլուն պաշտոնապես հայտնել է հրաժարականի մասին: Մոտ մեկ ժամ հետո Էրդողանը հայտարարել է, որ չի ընդունում հրաժարականը և «դրա կարիքը չկա»: Սակայն այս անգամ ևս Սոյլուն կրկին հանդես եկավ հայտարարությամբ և ասաց. «Պարոն, կոնյուկտորան դա է պահանջում: Ես հրաժարական եմ տալիս, ձեր վիճակը թեթևացնելու համար»»:

«Ալեքբերլին հայտարարել է, որ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար». Հռիփսիմե Առաքելյան
4519:06
Դիտավորությամբ վրաերթի դեպքը բացահայտվել է (տեսանյութ)
5218:36
«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
5217:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
5117:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
5117:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5817:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5316:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
8716:36