Խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը

Խորհրդարանն ապրիլի 16-ի նիստում քվերակությամբ ընդունեց նախորդ օրը քննարկած նախագծերը: 99 կողմ, 1 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրինաիծը: Այն սահմանում է ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություն սկսելու հիմքերը, դրա բռնագանձման վարույթ հարուցելու և ուսումնասիրություն իրականացնելու իրավասու մարմինների շրջանակը: Ըստ այդմ՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն դրամը: Նշենք, որ ուսումնասիրության ենթակա են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը:
Միաձայն՝ 114 կողմ ձայներով ընդունվեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Դրանով Հանրային հեռուստաընկերությանը իրավունք է վերապահվում 1 եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սահմանվում է նաև, որ սոցիալական գովազդը ժամը 00:00-ից մինչև 18:00-ն կլինի անվճար, իսկ 18:00-ից մինչև 00:00-ն՝ վճարովի:
80 կողմ, 16 դեմ, 18 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակի կամ կերակրողին կորցնելու նպաստի իրավունքն առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսանողի պարագայում պահպանել ոչ թե նրա մինչև 23, այլ մինչև 26 տարեկան լրանալը՝ հաշվի առնելով՝ 12-ամյա միջնակարգ կրթության և բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգերին անցնելու հանգամանքները:
Խորհրադարանն ընդունեց մի շարք այլ օրինագծեր ևս:

«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
4217:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
4117:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
4417:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5217:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5116:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
8216:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4915:00