Ազգությամբ հայ 8 գործարար հայտնվել է #Forbes-ի 200 ամենահարուստ ռուսաստանցիների նոր ցանկում

Forbes ամսագիրը ներկայացրել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ամենամյա վարկանիշային աղյուսակը: 2020 թվականի աղյուսակում ընդգրկվել է 102 միլիարդատեր՝ երկու անգամ ավելի շատ, քան նախորդ տարի: Այս տարի 12 միլիարդատեր առաջին անգամ են ընդգրկվել վարկանիշային աղյուսակում:
Առաջին տեղը զբաղեցնում է Интеррос հոլդինգի նախագահ և Норильский никель-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը: Նրա ունեցվածքը գնահատվել է 19,7 միլիարդ դոլար, իսկ 2019 թվականի վարկանիշային աղյուսակում գործարարարը զբաղեցրել էր 6-րդ տեղը՝ 18,1 միլիարդ դոլար կարողությամբ։
Երկրորդ տեղում է «НЛМК»-ի տնօրենների խորհրդի նախագահ ու հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը (18,1 միլիարդ դոլար): Երրորդ տեղում НОВАТЭК-ի գլխավոր սեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է (17,1 միլիարդ դոլար):
Ամենահարուստ ռուսաստանցիների ցանկում կա հայազգի 8 գործարար։ Ցանկի 29-րդ տեղում է «Մագնիտ» խանութների ցանցի ու «Կրանսոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկիյը (Սերգեյ Հարությունյանը), ում կարողությունը կազմում է 3400 միլիոն դոլար։ «Տաշիր գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը 39-րդ տեղում է (2500 միլիոն դոլար կարողությամբ)։ 52-րդ տեղում Badoo և Bumble ծանոթությունների կայքի սեփականատեր՝ Անդրեյ Անդրեևն է (Օգաջանյանց)՝ (1800 միլիոն դոլար կարողություն)։ «Տրոյկա դիալոգ» բանկի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը զբաղեցնում է 103-րդ տեղը (950 միլիոն դոլար)։ 113-րդ տեղում է Ռուսաստանի ածուխի ամենամեծ հանքավայրի սեփականատերը՝ Ալբերտ Ավդոլյանը (800 միլիոն դոլար)։146-րդ տեղում «РЕСО-Гарантия» ապահովագրության ընկերության սեփականատեր Նիկոլայ Սարկիսովն է (700 միլիոն դոլար), իսկ Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիոսվը զբաղեցնում է 147-րդ տեղը (700 միլիոն դոլար)։ ABBYY ընկերության սեփականատեր Դավիթ Յանը 166-րդ տեղում է (600 միլիոն դոլար):

«Ես վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակում». Սամվել Կարապետյան
4217:48
Բագրատ Սրբազանի տնային կալանքը երկարաձգվեց 3 ամսով
4117:30
«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
4417:24
«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5217:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
5116:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
8216:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
4916:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4915:00