«Պուտինի հարցազրույցն ինձ հիշեցրեց վարչապետի կարգավիճակում Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը». Սուրեն Սահակյան
![]() 334 Հինգշաբթի, 16 ապրիլի, 2020 թ., 17:25 «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայեցի Պուտինի հարցազրույցը ՏԱՍՍ գործակալությանը (հղումը՝ մեկնաբանություններում)։ Դա ինձ հիշեցրեց վարչապետի կարգավիճակում Սերժ Սարգսյանի տված վերջին հարցազրույցը 2018 թվականի ապրիլի 18-ին։ Էնտեղ Սերժն էր ասում, թե թողեք մի քիչ էլ խաղամ, էստեղ էլ Պուտինը։ Թերևս լսարանն էր ուրիշ։ Սերժը դա ասում էր փողոցում կանգնած բազմությանը, իսկ Պուտինը՝ իր մերձավոր շրջապատին, որը, կարծում եմ, արդեն պատրաստ ա հնին «քցել» ու նոր «ցար»-ի երդում տալ։ Մի խոսքով հեռացող մարդու հարցազրույց էր։ Իսկ դա դեռ նավթի 60 դոլար ու առանց կորոնավիրուս ժամանակներն էին, որոնք կարագացնեն գործընթացները։ Կարող ենք սա իմ կանխատեսման հնարավորությունների թեստ համարել։ Սա նաև նշանակում ա, որ Հայաստանում էն մարդիկ, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Պուտինին էին համարում, շուտով ստիպված են լինելու փոխել կոորդինատների առանցքը։ Շատերը դրա տակ կմնան, ոնց մնացին նրանք, ովքեր մտածում էին, թե մեր դժբախտությունների պատճառը Սերժն ա։ Սերժի գնալուց հետո, չհաշտվելով իրավիճակի հետ, նրանք հեղափոխական գործընթացները կապեցին նույն Սերժի հետ, որ միանգամից չփլվի իրենց ստեղծած կեղծ աշխարհը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
