Չինաստանի ՀՆԱ-ը ռեկորդային անկում է գրանցել

Չինաստանի ՀՆԱ-ը կորոնավիրուսի համավարակի ազդեցությամբ տարեկան արտահայտությամբ 2020 թվականի առաջին եռամսյակում անկում է ապրել 6,8%-ով, ինչը տեղի է ունեցել 1976 թվականից ի վեր առաջին անգամ, գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի վիճակագրության ազգային բյուրոյի (NBS) տվյալները:
Reuters-ը նշում է, որ Չինաստանի տնտեսությունը 1992 թվականից ի վեր, երբ սկսել են վիճակագրություն վարել, առաջին անգամ բացասական աճ է ցուցադրել։
Բացի այդ, համաձայն NBS-ի տվյալների, մարտ ամսվա ընթացքում երկրի տնտեսությունը շարունակում է մնալ ուժեղ ճնշման տակ: Հատկապես տուժել է արդյունաբերական ոլորտը, մանրածախ առևտուրը և հիմնական միջոցների ներդրումը տնտեսության մեջ: 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին 20,5% ռեկորդային անկումից հետո մանրածախ վաճառքը նվազել է 15,8%-ով, իսկ հիմնական միջոցների ներդրումները նվազել են 16.1%-ով:
Մարտին Չինաստանում գործազրկության մակարդակը կազմել է 5,9%՝ հունվար-փետրվար ամսվա համեմատ նվազելով 6,2%-ով: Այնուամենայնիվ, SCMP-ն նշում է, որ այս տվյալներն ամբողջական չեն, քանի որ չեն ներառում բազմաթիվ այն աշխատանքային միգրանտներին, որոնք չեն կարողացել վերադառնալ Չինաստան՝ համավարակի պատճառով սահմանված տեղաշարժի սահմանափակումների պատճառով:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06