«Ավինյանի՝ այ-թի գծով խորհրդականները Սերժի ժամանակների ատկատների մեխանիզմները թվայնացնողներն են». Գարեգին Միսկարյան
![]() 429 Երկուշաբթի, 20 ապրիլի, 2020 թ., 14:45 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի պարոն Փաշինյան, Սերժի կադրերից որ ուզում եք պետական ապարատը մաքրեք, լավ եք անում։ Բայց պիտի խնդրեմ՝ տեղը ուրիշ կադրեր չբերեք։ Ուղղակի մի բերեք ուրիշ կադրեր։ Եկեք, վերջապես, ներդնենք էդ անտեր էլեկտրոնային կառավարման համակարգ։ Դա և՛ պետական միջոցներն է խնայում, և՛ կոռուպցիոն ռիսկերն է կտրուկ նվազեցնում, և՛ քաղաքացիների ժամանակն է խնայում, և՛ այդ ծառայություններն ապակենտրոնացում ու հասանելի է դարձնում բոլորին, և՛ գնահատելի է դարձնում կատարված աշխատանքը, և՛ դյուրացնում է կապը որոշում կայացնողների և դրանց շահառուների մեջ։ Միայն չասեք, թե անում եք։ Էն ինչ դուք հիմա անում եք, էդ նույն Սերժի կադրերով եք անում, ու նրանց «արժեքների» ու փիլիսոփայության տրամաբանության մեջ։ Այ թի-ի գծով Ավինյանի խորհրդականները բոլորը Սերժի ժամանակների ատկատների մեխանիզմները թվայնացնողներն են։ Մեզ լրիվ ուրիշ բան է պետք։ Լևոն Մազմանյանին, Հակոբ Արշակյանին հարցրեք՝ կասեն։ Իրենք չասեն, ինձ հարցրեք, ես էլ չեմ ասի»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
