Նիկոլ Փաշինյանը որակումներ ու գնահատականներ հնչեցրեց հոգևորականության գործունեության վերաբերյալ. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն է տարածել․ «Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ։
Այս օրերին, երբ մեր ժողովուրդը պատրաստվում է աղոթքով իր խոնարհումը բերելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, չհամաձայնելով հանդերձ տրված գնահատականներին ու արտահայտված տեսակետներին, այս պահին ձեռնպահ է մնում անդրադառնալ վերջիններիս։ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա նախաշեմին Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է՝ զերծ մնալ հակառակություններից ու շահարկումներից և սիրո, համերաշխության ու միաբանության ոգով հայցել բարեխոսությունը մեր սուրբ նահատակների՝ ի նպաստ հայրենիքի զորացման, համազգային կյանքում առկա մարտահրավերների հաղթահարման և մեր ժողովրդի բարօրության»։

«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1117:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2916:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
4916:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
3116:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4315:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
5814:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
5514:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:54