#Brent նավթի գինն ավելացել է 12%-ով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սպառնալիքներից հետո

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի գինն ավելացել է 12%-ով՝ համեմատած նախորդ օրվա սակարկությունների փակման ցուցանիշների հետ:
Երևանի ժամանակով ժամը 9:10-ի դրությամբ՝ Brent-ի մեկ բարելը վաճառվել է 22,95 դոլարով, մինչդեռ նախորդ սակարկությունների փակման գինը կազմում էր 20,37 դոլար:
Նախօրիեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նավատորմին հրահանգել է կրակ բացել իրանական պարեկային մոտորանավակների ուղղությամբ, եթե նրանք մոտենան ամերիկյան նավերին:
«Ես ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել եմ կրակ բացել և ոչնչացնել իրանական ցանկացած զինված նավ, եթե նրանք հետապնդեն մեր նավերը»,- հայտնել է Միացյալ Նահանգների նախագահը:
Ավելի ուշ Թրամփը Twitter-ում տեղադրել էր ծովային միջադեպերից մեկի տեսանյութը, որտեղ իրանական պարեկային մոտորանավակները մոտենում են ամերիկյան ռազմանավին: «Քնկոտ Ջոն (խմբ․՝ Ջո Բայդենը) կարծում է, որ սա նորմալ է, իսկ ես՝ ոչ»,- գրել է Թրամփը:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06