ԱՄՆ-ը հետաքննում է #OPEC-ի բանակցությունների վերաբերյալ հավանական արտահոսքը

ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրի հանձնաժողովը (Commodity Futures Trading Commission; CFTC) հետաքննություն է սկսել մարտի ընթացքում նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) բանակցությունների վերաբերյալ ոչ հրապարակային տեղեկությունները ժամանակից շուտ թրեյդերներին հայտնի դառնալու վերաբերյալ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին: Ըստ գործակալության՝ հետաքննությանը միացել են Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) և ԱՄՆ պետդեպարտամենտը:
Գործակալության անանուն զուցակիցները նշել են, որ արտահոսքը վերաբերում է Ռուսաստանի կողմից պատրաստված ՕՊԵԿ+ այլ անդամների հետ փոխգործակցության ռազմավարության նախագծին: Ըստ նրանց, հանձնաժողովը շահագրգռված է պարզել, թե արդյոք թրեյդերները, ովքեր բանակցությունների վերաբերյալ ինսայդերային տեղեկություններ են ունեցել, կարող էին վաստակել «հարյուր միլիոնավոր դոլարներ նավթի գների տատանումների վրա խաղադրույքներ կատարելով»: Թրեյդերների ինքնությունը հաստատված չէ, սակայն, ինչպես գործակալության զրուցակիցներն են նշում, «նրանք ռուս պաշտոնյաներ չեն»: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրներից մեկի, «մարդիկ, ովքեր խաղադրույքներ են կատարել, ներգրավվել են Կրեմլին մոտ կանգնած մարդկանց»:
Մեկ այլ աղբյուրի համաձայն, CFTC-ի կողմից սկսված հետաքննությունը վերաբերում է CME Group բորսային խմբի գործողություններին (որոնք ներառում են Չիկագոյի առևտրային բորսան, Չիկագոյի առևտրի խորհուրդը և Նյու Յորքի ապրանքային բորսան, որը վաճառում է WTI տեսակի նավթը):

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06