Մերկելի գնահատականը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կորոնավիրուսի համաճարակը Գերմանիայի պատմության մեջ ամենալուրջ փորձությունն է անվանել։ Այս մասին նա խոսել է Բունդեսթագում իր ելույթի ժամանակ, հայտնում է Reuters-ը:
«Մենք չենք ապրում համավարակի վերջին փուլում, դեռևս սկզբում ենք»,- ասել է Մերկելը։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարը դեռ երկար կտևի Գերմանիայում և աշխարհում, իսկ թե որքան լուրջ կլինեն տնտեսական խնդիրները, առայժմ հնարավոր չէ գնահատել։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ գերմանացիներին հաջողվել է ժամանակ շահել, և դա օգտագործվել է Գերմանիայի առողջապահական համակարգն ուժեղացնելու համար։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ համաճարակի ժամանակ գերմանացիների սոցիալական շփումները սահմանափակելու որոշումն իր պաշտոնավարման ողջ ընթացքում ամենաբարդ որոշումն է եղել։
Մերկելը նշել է, որ Բեռլինը պետք է պատրաստ լինի ավելի մեծ ներդրում ունենալ ԵՄ բյուջեում, աջակցել մի ծրագրի, որն ուղղված է համավարակից տուժած տնտեսությունների վերականգնմանը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
469Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
302Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
212Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
66226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
62324.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
64323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
189823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
72022.10.2026, 02:06